Իսկանդարյան. Ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, պետք է հասկանալ ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության համատեքստում
«Չեմ կարծում, որ սա որևէ խնդիր կլուծի։ Բայց սա սոսկ արարողակարգային այց չէ։ Հարավային Կովկասը բավականին սպեցիֆիկ տարածաշրջան է. մենք գտնվում ենք Ռուսաստանի և Իրանի միջև և Մերձավոր Արևելքից ոչ այնքան հեռու»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցերին Ադրբեջան, Վրաստան և Հայաստան։
Նրա խոսքով, բնականաբար, ՆԱՏՕ-ին դա հետաքրքրում է, հատկապես ներկա ժամանակաշրջանում, երբ իրավիճակը բավականին բարդ է, տուրբուլենտ և ռիսկային։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ։ Հասկանալի է, որ ցանկացած եվրոպական կառույցի և հատկապես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Բաքվի հետ քննարկելու բավականին շատ բան ունի, քանի որ նա անմիջականորեն աշխատում է ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակի` թուրքականի հետ։
Հասկանալի է, որ Վրաստանի հետ նույնպես նման հարցեր քննարկելու անհրաժեշտություն կա, քանի որ վերջին շրջանում այնտեղ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են Թբիլիսիի և եվրոպական կառույցների միջև ավելի մեծ փոխգործակցության։
Հայաստանը երրորդ երկիրն է Հարավային Կովկասում։ Սխալ կլինի այցելել Բաքու և չայցելել Երևան։ Դրա համար էլ եղավ այց երեք երկրներ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։
Մեկնաբանելով Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Յենս Ստոլտենբերգի հետևյալ հայտարարությունը՝ «Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում», քաղաքագետն ասաց. «Տարօրինակ կլիներ ՆԱՏՕ-ի ներկայացուցչից նման հայտարարություն չակնկալելը։ ՆԱՏՕ-ն ուղղակի հակասության մեջ է Ռուսաստանի հետ։ Ընդհանրապես, այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, պետք է հասկանալ ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության համատեքստում»։
Մանրամասն՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, այսինքն՝ այն չի կարող առաջարկներ բերել բանակցային սեղան. Ստոլտենբերգ
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի նպատակն այլ է. Սեյրան Օհանյան
- Ստոլտենբերգը Երևանին գուժում է Կիևի, Խարկովի, Օդեսսայի ճակատագիրը․ Վահե Հովհաննիսյան
- Ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և կոչ անում կախված ամեն ինչ անել, որ Պուտինը չհաղթի պատերազմում. Ստոլտենբերգը՝ Փաշինյանին
- Սա պատմական այց է Հայաստան. Խավիեր Կոլոմինան՝ ՆԱՏՕ-ի քարտուղարի այցի մասին
- Տեղի է ունեցել Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է
- Գեղամյան. Պատկերացնենք իրավիճակ, երբ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա։ Ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն
- Ի՞նչ օրակարգով է Հարավային Կովկասի երկրներ գալիս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 19-ին կայցելի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին