Դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
«Այստեղ մենք զիջում ենք մեր դիրքը, մեր մարտավարական դիրքը, նախ և առաջ թուլացնում ենք մեր պաշտպանական դիրքը և հասկանալի չէ, թե դրա դիմաց ինչ ենք ստանում, այսինքը հասկանալի է՝ ոչինչ չենք ստանում»-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա հյատնեց, որ Հայաստանն անընդհատ զիջում է և ոչինչ չենք ստանում։
«Այս ամեն ինչի ֆոնին, որ գնում եք ու մարդկանց ահաբեկում ենք և ցավալիորեն այնպես է ստացվել, որ «պատերազմ» հասկացությունը միանգամից ասոցացվում է պարտության հետ։ Հիմա այս ամեն ինչից հետո ինձ մոտ ուղղակի հարց է առաջանում՝ դուք այս երկրի վարչապետն եք, թե Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը»,-հարցրեց Լևոն Քոչարյանը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ ասելով. «Մենք ստանում ենք պետական սահման»։
Նա նշեց, որ նախկինում էլ ասել է, որ այդ անվտանգային ճեղքը կարող է լրացվել պետական սահման ունենալու դեպքում
Փաշինյանը ցույց տվեց նախկինում ցուցադրած ՀՀ-ի մակետը և ասաց, որ ինքը ՀՀ վարչապետն է։
Հարակից հրապարակումներ`
- Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնություն չկա.Նիկոլ Փաշինյան
- Ամուսնու դավաճանությանն ի պատասխան, ինքն էլ գնում դավաճանում է, ոչինչ չի շահում, այլ դառնում է փչացած.Լևոն Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան