Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնություն չկա.Նիկոլ Փաշինյան
«Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնություն չկա»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրեց, որ կա համաձայնություն, որ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։
Նրա խոսքով՝ նաև կա ընմբռնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, որի հիմքը նույնպես պետք է լինի Ալմա Աթայի հռչակագիրը։
Փաշինյանը նաև հյատնեց, որ նոր բան չասաց, քանի որ այն 2023 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման արդյունքներով արդեն հրապարակվել է։
«Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումը նշանակում է, ոչ թե Հայաստանի և Ադրբեջնի միջև նոր սահման ստեղծել, այլ Խորհրդային Միության ամենավերջին դե յուրե նշանակույուն ունեցող սահմանները վերաարտահայտել գետնի վրա։
Ես գիտեմ իմ լիազորույունները կարող եմ կայացնել որոշումներ և կայացնում եմ իմ լիազորությունների շրջանակում որոշումներ և ես չեմ կարող սահմանափակել որևէ պատգամավորի գործունեությունը և մանդատը, բայց ես կարող եմ սահմանել որոշակի տրամաբանության կարգ, նաև արձագանքել որոշակի իրադարձությունների։
Եթե ձեզ թվում է, թե կառավարությունը երկրի անվտանգության հետ կապված խնդիրները պետք է մատուցի ձեզ, որպեսզի դուք ձեր նեղ քաղաքական շահերի շուրջ իրականության հետ աղերսներ չունեցող բեմադրություններ ներկայացնենք, ապա դուք սխալվում եք։ Չգիտեմ որտեղից եք ենթադրել, թե երբ և ինչպես եմ որոշումը կայացրել, համենայն դեպս նստած եմ այդ որոշումը կայացրել»,-ասաց Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հայտարարությանը որ նա ոտքի վրա արգելել է պատգամավորներին ծանոթանալ հայ-ադրբեջանական բանակցային փաստաթղթերին։
Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է բեմադրությանը, ապա այստեղ դերասան նստած չէ, եթե որևէ մեկը իրեն խեղկատակի, կամ ծաղրածուի տեղ է դնում, դա ուրիշ պրոբլեմ է»։
Նա կրկին հարցրեց, թե որն է այդ քարտեզը ինչին ՆԻկոլ փաշինյանը կրկին որոշակի պատասխան չտվեց, այլօ ասաց որ արդեն ցույց է տվել ՀՀ-ի քարտեզը և կարող է նորից ցույց տալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան