ԱԺ-ն ընդունեց ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը
Մարտի 20-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ-ականները ընդունեցին օարակարգում ներառված բոլոր 14 նախագծերը։
Ի թիվս այլ օրինագծերի ընդունվեց նաև. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագրի վավերացումը։
Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացնող ՆԳ նախարարատի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտնեց, որ առաքելությունը համաձայնագրով նախատեսված իր գործառույթների իրականացման ընթացքում գործում է անկախ։
«Համաձայնագիրը կարգավորում է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը՝ տարածվելով առաքելության և նրա անձնակազմի վրա և նախանշելով Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելության գործառույթները։ Առաքելության գործունեությունը կարգավորվում է ոչ միայն ՀՀ արևելյան սահմանների կայունության ապահովման, այլև ԵՄ-Հայաստան քաղաքական հարաբերությունների մերձեցման արագընթաց գործընթացների տեսանկյունից»,-հայտնեց փոխնախարարը։
Ըստ համաձայնագրի ԵՄ առաքելությունը, նրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները և անձնակազմը մաքսային և հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն։
Փոխնախարարի խոսքով՝ համաձայնագրով հստակեցվում է նաև Հայաստանում ԵՄ առաքելության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված պատկան մարմինների գործառույթները, Հայաստանի տարածքում սահմանի հատման, տեղաշարժի ընթացակարգերի, առաքելությանը տրվող արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև քրեական իրավազորությունը, անվտանգությունը, տեղեկությունների հասանելիությանն առնչվող այլ հարցեր։
ԱԺ-ն կողմ քվեարկեց նաև.
«2017-2020թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին,
Ջրային օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին,
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին.
«Մոլախաղերի, տոտալիզատորների և խաղատների մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին։
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Այդ թվում.
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին,
«Պետական տուրքի մասին» օրենքում և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին,
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին,
«Պատմության, մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանման և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին,
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին,
Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին.
Վարչակատարողական օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին,
Հայաստանի Հանրապետության և Զարգացման ասիական բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագրի վավերացումը,
«2022թ. Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման մասին նախագծին։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական պատգամավորներն ընդունեցին օրակարգի բոլոր նախագծերը, ընդդիմությունը կողմ քվեարկեց միայն մեկին
- Հայկական կողմը մեծապես կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացումը. Մնացական Սաֆարյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան