«Տիկին Օհանյան», «տիկինը դու ես՝ արա», ԱԺ-ում փորձում են հասկանալ, թե ով ում է «տիկին»-ով դիմել
Աժ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեց։ Պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նախատում էր Հակոբ Արշակյանի խոսքի հնարավորություն չտալու համար, վերջինս էլ պահանջեց ՝ անջատել տիկին Կյուրեղյանի խոսափողը։
Սեյրան Օհանյանը տեղից փորձեց միջամտել, թե ինչու թույլ չեն տալիս տիկին Կյուրեղյանին խոսելու։
Հակոբ Արշակյանն էլ ընդհատելով ասաց․
- Տիկին Սեյրանյան, խնդրում եմ՝ չմիջամտե՛լ։
- Տիկինը դու ես՝ արա՛։
Ռուբեն Ռուբինյանն էլ , չտիրապետելով իրավիճակին,ասաց․
-Պարոն Օհանյան, Ձեզ ո՛չ ոք տիկին չասաց, ասացին՝ տիկին նախարար զբաղեցրեք ձեր տեղը։
Հակոբ Արշակյանն էլ ներեղություն պահանջեց․ «Ես ձեզ տիկին չեմ ասել, ասել եմ՝ տիկին նախարար, խնդրում եմ, զբաղեցնել ձեր տեղը։ Ներեղություն եմ ակնկալում հենց հիմա։ Սեյրան Օհանյան, որը եղել է նախկին պաշտպանության նախարար, կարծում եմ, ունի տղամարդկային պատիվ՝ հիմա ներեղություն խնդրելու»։
- Ես ձեզանից ներեղություն խնդրելու բան չունեմ։
Թեև Արշակյանն ու Ռուբինյանը պնդում էին, որ՝ «տիկին Օհանյան» արտահայտություն չի եղել, այդուհանդերձ ավելի ուշ , տեսագրությունը դիտելուց հետո, Արշակյանը խոստովանեց․ «Հարգելի Սեյրան Օհանյանին պատահաբար եմ «տիկինով» դիմել»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան