ՌԴ-ն կորցրել է Հարավային Կովկասում իր կարգավիճակը. Քաղաքագետ
«Ադրբեջանը լիովին օգտվեց Ռուսաստանի ուժերի կենտրոնացումից ուկրաինական պատերազմում, լուծեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը՝ տոտալ էթնիկ զտումների ենթարկելով արցախահայերին»,- «Հարավային Կովկաս. միտումներն ու հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ըստ նրա, եթե չլիներ ուկրաինական պատերազմը, ապա Ադրբեջանի վերջին գործողությունները պարզապես անհնար կլիներ։
«Ռուսաստանը գտնվեց անօգնական և անօգուտ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող գործառույթներում, արդյունքում ՌԴ-ն կորցրեց Հարավային Կովկասում՝ որպես խաղաղության միակ երաշխավորի իր կարգավիճակը։ Այն անխուսափելիորեն բերեց ՌԴ նվազեցվող դերակատարևությունը մեր տարածաշրջանում։
Ռուսաստանն առաջարկելու բան չունի անվտանգության հարցում ոչ Ադրբեջանին, որը զավթել է Լեռնային Ղարաբաղը, ոչ Հայաստանին, որը կորցրել է Ղարաբաղը։ Հայաստանն այժմ փնտրում է անվտանգություն հետխորհրդային տարածքից դուրս»,- ասաց Ա. Իսկանդարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հակամարտությունն Ուկրաինայում անդրադառնում է միջազգային անվտանգության վրա. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
- Կատարվեց Մոսկվայի կամքին ճիշտ հակառակն ու դա բերեց մի շարք անկանխատեսելի հետևանքների. Իսկանդարյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան