Կատարվեց Մոսկվայի կամքին ճիշտ հակառակն ու դա բերեց մի շարք անկանխատեսելի հետևանքների. Իսկանդարյան
«Փորձ է կատարվել աշխարհում փոփոխությունները ինչ-որ ձևով կառավարել, բայց կատարվեց այն, ինչ ճիշտ հակառակն էր Մոսկվայի կամքին ու դա բերեց մի շարք անկանխատեսելի հետևանքների»,- «Հարավային Կովկաս. միտումներն ու հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ըստ նրա, այդ հետևանքներից մեկն էր արագ ու կտրուկ փոփոխությունը հետխորհրդային տարածաշրջանում, որի երկրներն անընդհատ ենթարկվում էին ուղիղ և անուղղակի ռուսական քաղաքականության հետևանքներին։
«Արդեն երկու տարի է, գրեթե ամեն ինչ, ինչ կատարվում է այստեղ, կարելի է տեղավորել ուկրաինական պատերազմի կոնտեքստում։
Սա դառնում է կարևոր մի փուլ հետխորհրդային պատմության մեջ այն իմաստով, որ մենք արդեն այլևս հետխորհրդային տարածաշրջան չենք, կարելի է ասել հետ-հետ խորհրդային տարածաշրջան ենք»,- ասաց քաղաքագետը։
Ա. Իսկանդարյանի ելույթը՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան