«Անի» հանրախանութի տնօրենի աշխատասենյակից գողացել են չհրկիզվող պահարանը
Մարտի 20-ին, Երևանում թալանել են Կայարանում հայտնի «Անի» հանրախանութը։ Գիշերը ժամը 03։40-ից 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արցախի պողոտայում գտնվող «Անի» հանրախանութի հետնամասից ճաղավանդակով պատուհանը կոտրել, վնասելու միջոցով մտել է տնօրենի աշխատասենյակ և այնտեղից գողացել մետաղե չհրկիզվող պահարանը։Դեպքի մասին առավոտյան հանրախանութից տեղեկությունը հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին։ Դեպքի մասին հայտնուիմ է shamshyan.com-ը։
Տեղում տնօրենը ոստիկաններին և քննիչներին և հայտնել է, որ գողացված չհրկիզվող պահարանում եղել է 5 մլն դրամ։ Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ժամեր անց ոստիկանության Էրեբունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում ժողովրդին հայտնի «Վստրեչի կամրջի» տակ գտնվող Գետառում հայտնաբերել են կոտրված չհրկիզվող պահարանը։
Դեպքի վայրում այս պահին աշխատում է քննչական խումբը։Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Թալանել են Բանգլադեշի «Երևան սիթիի» տնօրենի աշխատասենյակը
- Թալանել են Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան
- Թիվ 8 երթուղու միկրոավտոբուսում կատարված գողությունը բացահայտել են