Եթե չեք ուզում, որ արցախցին մնա այստեղ, տղամարդկություն ունեցեք և ասեք. Արմեն Ասրյանը՝ ՀՀ կառավարությանը
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը մեջբերեց վերջերս ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի հայտարարություն, որ բնակարանային ծրագրերի նախագծի մասին խոսելիս հավասարության նշան է դրել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի ու Հայաստանի քաղաքացիների միջև։
«Նման արտահայտություն անելով՝ փորձում են սեպ խրել մեր միջև՝ մեր դեմ լարելով մեր հայրենակիցներին։ Իհարկե, մենք սա չենք ընդունելու»,- ասաց նա։
Ա. Ասրյանի խոսքով, վերջերս զրույցներ են հնչել, որ արցախցին չի ուզում ծառայել Հայաստանում։
«Դա Հայաստանի կառավարության մեղավորությունն է, քանի որ պարտադիր պայման են դրել հրաժարվել մեր 070 կոդով անձնագրերից։ Հարց եմ տալիս Հայաստանի կառավարությանը՝ մինչև 2020 թվականը ներառյալ 070 կոդով արցախցին ծառայում էր Հայաստանի զինված ուժերում, զոհվել է, վիրավորվել է, ո՞նց էր դա ստացվում, կարո՞ղ եք բացատրել։
Ներկայումս այս ծանր իրավիճակում բազմաթիվ արցախցիներ պատրաստ են ծառայել Զինված ուժերում, սակայն դուք չեք թույլատրում՝ նրանց պարտադրելով հրաժարվել մեր անձնագրերից։ Կոչ եմ անում այնպիսի կարծիք չստեղծել մեր հայրենակիցների մոտ, որ արցախցին հրաժարվում է ծառայել։ Նման բան չկա»,- ասաց Ասրյանը։
Հիշեցնենք, որ արցախիցներն այսօր Ազատության հրապարակում կազմակերպել են հանրահավաք, որի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը «չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները»։
«Դիմում եմ Հայաստանի կառավարությանը՝ եթե չեք ուզում, որ մենք մնանք այստեղ, տղամարդկություն, քաջություն ունեցեք և ուղղակի դա ասեք, այլ ոչ թե նսեմացնող ծրագրերով ստիպեք, որպեսզի մենք թողնենք ու արտագաղթենք։ Իսկ եթե ուզում եք արցախցին մնա այստեղ, արարի, իր պոտենցիալը Հայաստանին ծառայեցնի, իրատեսական ծրագիր նախատեսեք, որը կապահովի արժանավայել կեցություն արցախցիների համար»։
Հարակից հրապարակումներ`
- Հաջիյան. Հայաստանի ԱԺ-ն պետք է ընդունի հայտարարություն սեպտեմբերյան պատերազմի, բռնի տեղահանության, խոշտանգումների վերաբերյալ
- Արցախցիների վերադարձի իրավունքը պետք է Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի. Գեղամ Ստեփանյան
- Չենք կարող թույլ տալ, որ արցախցիների ճակատագիրը նաև կիսեն մեր հայրենակիցները Տավուշում, Սյունիքում,... Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան