Դավիթ Սարգսյան. Նախաքննության մարմինն ի վերջո վճռեց, որ ես ու Ցոլակը խուլիգան չենք
«Յոթ ամիս անց նախաքննության մարմինն ի վերջո վճռեց, որ ես ու Ցոլակը խուլիգան չենք, և հանցակազմի բացակայության հիմքով կարճեց մեր հանդեպ հարուցված ծիծաղելի քրեական գործը»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հայտնի լրագրող Դավիթ Սարգսյանը։
Նա շնորհակալությունս է հայտնել պաշտպաններ Հովսեփ Սարգսյանին, Արսեն Բաբայանին, Արթուր Ղամբարյանին՝ ցուցաբերած անգնահատելի աջակցության համար։
«Շնորհակալ եմ անազատության մեջ մեզ այցելած պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Տիգրան Աբրահամյանին և Ագնեսա Խամոյանին։
Շուտափույթ ազատություն եմ մաղթում բոլոր քաղբանտարկյալներին․․․
Հ․Գ․ Հագուստի գող Դիանա Գալոյանն այսօր ազատվեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնից, պատրաստվի Մայր բուհի կենտրոնական մասնաշենք համալսարանականների վրա կարմիրբերետավորներ բերող Հովհաննես Հովհաննիսյանը»,-գրել է նա։
Իր հերթին Ցոլակ Ակոպյանն արձագանքել է.
«Պարզվեց «խուլիգան» չենք, վստահ եմ՝ շուտով կպարզվի նաև, որ լիազորությունները շրջանցած պաշտոնյա չեմ։ Ջերմագին բարևներ չարախնդողներին, դեռ ինչքա՜ն եք հիասթափվելու։ Տարոսը քաղաքական գործերով մյուս հետապնդվողներին։ Պայքարը շարունակվում է»։