Զախարովան՝ Փաշինյանի մասին. Դժվար թե սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելը արդյունքի հասնելու լավագույն միջոցն է
«Դժվար թե սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելն արդյունքի հասնելու լավագույն միջոցն է»,-այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Տավուշի գյուղերի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունները։
Նրա խոսքով, այդ հարցերը պետք է կարգավորել հանգիստ, կառուցողական կերպով, դրա համար կան մեխանիզմներ՝ ինչպես օրինակ հայ-ադրբեջանակն սահմանի սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովը։
«Հաշվի առնելով մեր փորձը՝ մենք պատրաստ ենք օգնել այդ հանձնաժողոի աշխատանքներին։ Այստեղ այն դերի մասին, որը կարող ենք ունենալ։ Հիմա այն դերի մասին, որը չունենք։ Որևէ կերպ մենք, մեր որևէ կառույց կապ չունի այն հայտարարությունների հետ, որոնք հնչեցվել են Երևանի ղեկավարության կողմից, դրանք որևէ կերպ չպետք է ասոցացվեն Ռուսաստանի հետ»,-ասել է Զախարովան։
ՌԴ ներկայացուցիչը նշեց, որ այդ առումով ռուսական կողմի հետ որևէ խորհրդակցություն, որևէ շփում չի եղել, դա բացառապես Հայաստանի ղեկավարությունը որոշել է հենց Արևմուտքի հետ խորհրդակցությունների հիման վրա՝ ԵՄ, ՆԱՏՕ, առանձին երկրներ։
«Սա նրանց պատասխանատվության գոտին է։ Թե ինչ պայմանավորվածություններ, ինչ որոշումներ են կայացվել, այդ հարցերն ավելի լավ է ուղղել ուղիղ Երևանին»,-ասաց Զախարովան ի պատասխան Baku.TV-ի լրագրողի հարցին։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան