Չեք կարող մեր ինքնությունը պահպանել Մոսկվայում կամ եվրոպական որևէ քաղաքում ժինգյալով հաց թխելով. Արցախցի պատմաբան
«44-օրյա պատերազմի, 2023 թ. սեպտեմբերի 19-ի էթիկ զտման և ցեղասպանության քաղաքականության հետևանքով Արցախը ոչ միայն զրկվել է իր բնիկ բնակչության, այլ մեր համարյա 6000 պատմամշակութային հուշարձանները մնացել են թշնամու տիրապետության տակ և կորստի առաջ են»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում ասաց պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը ոչնչացնելով Արցախի մշակութային ժառանգությունը՝ ունի մեկ նպատակ՝ կտրել մեզ արմատից, ինքնությունից, որի լուռ վկաներն են այսօր Արցախում մնացած մեր հոգևոր մշակութային կոթողները, մոնումենտալ արվեստի հուշարձանները, հնագիտական պեղավայրերը, որոնք ոչնչացվում են։
«Ադբեջանը ոչնչացնում է 1994 թվականից հետո կառուցված բոլոր հուշարձանների, հաջորդը լինելու է մեր վիմագիր արձանագրությունների ոչնչացումը միջնադարյան հուշարձաններից»,- ասաց Լ.Հովհաննիսյանը։
Նա կոչ արեց արցախիցներին չարտագաղթել, քանի որ այդ դեպքում չեն կարող պահպանել իրենց ինքնությունը։
«Եթե ուզում ենք մեր ինքնությունը, մշակույթը, բարբառը պահպանենք, մի արտագաղթեք։ Չեք կարող ձեր ինքնությունը պահպանել Մոսկվայում կամ եվրոպական որևէ քաղաքում ժինգյալով հաց թխելով։ Մեր հայրենիքում՝ Հայաստանում պետք է լինենք համահավաք, այդպիսով հիմք կստեղծենք վերադարձ համահավաք դեպի Արցախ և մեր պատմական, մշակութային ժառանգությունը փրկելու»,- ասաց Լ.Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի բազմազավակ հայր. Մենք բարեգործություն չենք մուրում, խղճահարություն չենք խնդրում
- Եթե չեք ուզում, որ արցախցին մնա այստեղ, տղամարդկություն ունեցեք և ասեք. Արմեն Ասրյանը՝ ՀՀ կառավարությանը
- Հաջիյան. Հայաստանի ԱԺ-ն պետք է ընդունի հայտարարություն սեպտեմբերյան պատերազմի, բռնի տեղահանության, խոշտանգումների վերաբերյալ
- Արցախցիների վերադարձի իրավունքը պետք է Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի. Գեղամ Ստեփանյան
- Չենք կարող թույլ տալ, որ արցախցիների ճակատագիրը նաև կիսեն մեր հայրենակիցները Տավուշում, Սյունիքում,... Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան