Կոնսերվատորիայի ռեկտոր չի առաջադրվի ռեկտորի գալիք ընտրություններում
Երեք ամիս հետո տեղի է ունենալու Կոնսերվատորիայի ռեկտորի ընտրություններ:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ներկայիս ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը իր թեկնածությունը չի առաջադրելու գալիք ընտրություններում:
Պատճառն այն է, որ ըստ նոր քննարկվող օրենքի՝ ռեկտորի պաշտոնում գտնվող անձը պետք է ունենա գիտությունների թեկնածուի կոչում, վերջինս չունի Սոնա Հովհաննիսյանը:
ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով.
«Իմ ժամանակը լրանում է, և ժամկետը լրանալու հետ մեկտեղ՝ ես շատ դժվար ժամանակ եմ պաշտոնավարել և հիմա շատ եմ ուզում լիարժեքորեն վերադառնալ իմ ստեղծագործական կյանքին»:
Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք պատճառը գիտությունների թեկնածուի կոչում չունենալն է՝ ասաց.
«Ես որևէ արհեստական բանի չէի դիմի, որ այս ընթացքում պահպանեի, չնայած դա լրիվ հնարավոր էր, որևէ արհեստական քայլ չեմ ձեռնարկել այդ ուղղությամբ՝ մանավանդ, որ շատ ծանրաբեռնված եմ եղել, և դա իմ պարագայում կապ չունի: Նոր օրենքով, որը որ դեռ հաստատված չի. իմ ժամկետի մեջ լինելով հնարավորություն ունեի դիմելու և կարող էի այս ընթացքում ընտրվեի»:
Հարակից հրապարակումներ`
- Կոնսերվատորիայի ռեկտոր. Ինչպե՞ս բացատրել ոլորտից հեռու մարդկանց, չգիտեմ, քանի որ ակադեմիական երաժշտությունն իր օրենքներն ու բանաձևերն ունի
- Կոմպոզիտորների միությունը դեմ է Կոնսերվատորիայի՝ որևէ այլ կառույցի մաս կազմելուն
- Համակոնսերվատորիական ժողովում կայացվել է որոշում` կազմակերպել ստորագրահավաք Կոնսերվատորիայի տեղափոխման դեմ. Բալդրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան