Տիգրանաշենը տալով՝ Չիվան ու Ելփին են վարի գնում, Պարույր Սևակն էլ՝ վտնագվում . Հրանտ Բագրատյան
«Չկա որևէ փաստաթուղթ, որով Տիգրանաշենը երբևիցե եղել է Ադրբեջանի կազմում»,- Տիգրանաշենում լրագրողներին տված հարցազրույցում հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի նկարած ՀՀ մակետի վրա Տիգրանաշենն անկլավային տրամաբանությամբ պետք է լինի ծակի տեսքով, բայց այնտեղ ծակեր չկան։
Բագրատյանի խոսքով, եթե պայմանական դիտարկեն, որ Տիգրանաշենն անկլավ է, ապա մինչև Նախիջևանի սահման 12 կմ է, որը նույնպես Փաշինյանը պատրաստվում է տալ։
Նախկին վարչապետը հայտարարեց, որ ադրբեջանցիները սուտ են ասում, թե Հայաստանից գյուղատեղի չեն վերցրել և հիշատակեց Արծվաշենը։
«Ստի տարաթփ է , ինքն իր ժողովրդին կառավարությունից և մարզպետարանից տանում, նստեցնում է Ոսկեպարում, և խոսում է, այնտեղ ոսկեպարցի չկան, կարող է 1-2 հոգու թողած լինեն վերջում»,- հայտարարեց Բագրատյանը։
Նրա կարծիքով՝ Տիգրանաշենը տալով ընդհատվում է ճանապարհը դեպի Սյունքի և մնում է Վեդիով շրջանցող ճանապարհը։
«Բայց անմիջական վտանգի տակ են հայտնվում Պարույր Սևակ գյուղը Արարատի մարզում, իսկ Վայոց Ձորի մարզից Չիվան ու Ելփինը են վարի գնում։ Այս գյուղը հանձնելով 4 գյուղ է դատարկվում»-հայտարարեց Հրանտ Բագրայնաը։
Նրա կարծիքով նույնիսկ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ՀՀ-ի սահմանների հարցը չի լուծվելու և Ադրբեջանը պարբերաբար տարածքներ է ուզելու։
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկա օրերին Տավուշի և Տիգրանաշենի ճակատագիրը վտանգված է. Էդգար Ղազարյան
- Առաջին փուլով պատրաստվում են Ադրբեջանին տալ 4 գյուղ, հետո՝ մյուս գյուղերը՝ Տավուշից ու Տիգրանաշենը․ Դանիելյան