«Չաուշեսկուների գործով» Նարեկ Մալյանը վերաքննիչում էլ արդարացվեց
««Չաուշեսկուների գործով» Նարեկ Մալյանին արդարացնելու դատավճռի դեմ դատախազի բերած վերաքննիչ բողոքը մերժվեց»,-այս մասին հայտնեց Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Այս գործի շրջանակներում Ն.Մալյանին մեղադրանք է առաջադրվել «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար:
Առաջին ատյանի դատարանը Ն.Մալյանին այս գործով արդարացրել է, բողոքը բերվել է դատախազի կողմից:
Դատական նիստի ընթացքում այսօր Նարեկ Մալյանը մասնավորապես հայտարարեց. «Սա իմ կարծիքով, դասական քաղաքական հետապնդում է ընդդիմադիր գործչի նկատմամբ։ Ես ի՞նչ եմ արել, որ պետք է չանեի։ Չաուշեսկուի անունը չպե՞տք է տայի, արգելվա՞ծ է մեր երկրում Չաուշեսկուի անունը տալ, նրա մասին ներկայացում բեմադրել, միգուցե կա՞ արգելված ներկայացումների, գրքերի ցանկ։ Ներկայացրեք, խնդրում եմ, որովհետև ես լիքը պլաններ ունեմ։ Ես Հանրապետության հրապարակում խոստացել եմ բեմադրել Րաֆֆու «Սամվել»-ի մի հատված, երբ որդին սպանում է դավաճան հորը, ուրացող մորը։ Շեքսպիրի գործերից եմ ուզում բեմադրել»։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Նարեկ Բորիսի Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյա իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, մեկ միասնական դիտավորությամբ անձանց խմբի՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» Հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների, ինչպես նաև վերջիններիս և Ջորջ Սորոսի աշխատակիցներին սատարող անձանց նկատմամբ աշխարհայացքով և այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և հրապարակայնորեն արդարացրել է նման բռնությունը:
Բացի այդ, Նարեկ Բորիսի Մալյանը, Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյա իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, անձանց խմբի՝ ՀՀ վարչապե Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանության անդամների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը՝ սպանությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան