Հակամարտությունն Ուկրաինայում անդրադառնում է միջազգային անվտանգության վրա. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
«Հակամարտությունն Ուկրաինայում անդրադառնում է միջազգային անվտանգության վրա»,- «Հարավային Կովկաս. միտումներն ու հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալահերը։
Դիվանագետը նշեց, որ Մեծ Բրիտանիան պատասխանել է ուկրաինական հակամարտությանը՝ աջակցություն ցուցաբերելով Ուկրաինային թշնամու ներխուժմանը դիմակայելու համար։
«Անվտանգության խնդիրները դառնում են ավելի ու ավելի բարդ ժամանակի ընթացքում։ Մենք աջակցում ենք մեր գործընկերներին՝ անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով»,- ասաց Ջոն Գալահերը։
Դեսպանի խոսքով, աշխարհում ավելանում է հակամարտությունների թիվը, դրան ուղեկցում է աղքատությունը։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք խթանում ենք ներառական երկխոսությունը տարբեր մեթոդներով։ Խաղաղության հասնելու համար պետք է ընդգծել քաղաքացիական հասարակության կարևորագույն դերը, որովհետև այն առաջինն է տուժում հակամարտությունից»,- ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալահերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին