Իրավական, բարոյական առումով արցախցուն Հայաստանում փախստական համարելու իրավունք ՀՀ-ն չունի. Արցախցի փաստաբան
«Հայաստանում գտնվող գրեթե բոլոր արցախցիներն ունեն փախստականի կարգավիճակ»,- Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում ասաց Արցախի և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Ռոման Երիցյանը։
Նա տեղեկացրեց, որ ՀՀ –ում գործող իրավական ակտերի, ինչպես նաև կոնվենցիաների ուժով Հայաստանը չի կրում որևէ փախստականի նկատմամբ բնակարանով կամ անգամ կացարանով ապահովելու պարտականություն։
«Այսինքն եթե մենք փորձենք խնդրի լուծումը փնտրել Հայաստանում գործող օրենքի և իրավական ակտի շրջանակներում, միանշանակ լուծումը չենք կարող գտնել։
Այդ խնդրի լուծումը հնարավոր է համապատասխան իրավական ակտ ընդունելու միջոցով, ուղղակի դրա համար անհրաժեշտ է կամք և ցանկություն։ Այդ կամքն ու ցակությունը պետք է բխի Հայաստանի իշխանություններից։ Պետք է հասկանանք, գործող իրավական ակտի շրջանակներում մեր պահանջները կարող են ոտնահարվել՝ դրանք ոչ իրավաչափ համարվելու պարզ պատճառով»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ «Փախստականի մասին» օրենքն ընդունվել է 2008 թվականին. «2008 թվականին Հայաստանի օրենսդիր մարմինը չէր էլ կարող կռահել, որ 2023 թվականին կկանգնի այնպիսի մի իրավիճակի առջև, երբ ստիպված կլինի Արցախի բնակիչներին ճանաչել փախստական։
«Այդ փախստականի վերաբերյալ օրենքը վերաբերում է ոչ հայազգի փախստականներին։ Կարծում եմ, թե իրավական, թե բարոյական առումով արցախցուն Հայաստանում փախստական համարելու իրավունք ՀՀ-ն չունի, չպետք է մեր առումով առաջանորդվենք փախստականների վերաբերյալ օրենքի կամ իրավական ակտերի շրջանակներում»,- ասաց Ռ. Երիցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չեք կարող մեր ինքնությունը պահպանել Մոսկվայում կամ եվրոպական որևէ քաղաքում ժինգյալով հաց թխելով. Արցախցի պատմաբան
- Արցախցի բազմազավակ հայր. Մենք բարեգործություն չենք մուրում, խղճահարություն չենք խնդրում
- Եթե չեք ուզում, որ արցախցին մնա այստեղ, տղամարդկություն ունեցեք և ասեք. Արմեն Ասրյանը՝ ՀՀ կառավարությանը
- Հաջիյան. Հայաստանի ԱԺ-ն պետք է ընդունի հայտարարություն սեպտեմբերյան պատերազմի, բռնի տեղահանության, խոշտանգումների վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան