Վազգենը սաղ լիներ, կասեր՝ տո այ անասո՛ւն, սա պետության ուրվականն է, որ դու ցույց ես տալիս. Ռուբեն Մխիթարյան
«Պատկերացրեք՝ Վազգենը սաղ լիներ, տեսներ այդ լոբզիկով կտրած տրաֆարետը, ի՞նչ կասեր... հասեր, տո այ անասուն, սա պետության ուրվագիծ չէ, քո ցույց տվածը պետության ուրվական է։ Հայաստանի հանրապետության ուրավականն ես ցույց տալիս, ոչ թե ուրվագիծը։ Դեմիրճյանը որ սաղ լիներ կասեր՝ այ անասո՛ւն, դու որ գնում ոսկեպարցիներին ասում ես որ ձեր գյուղի հողը պետք է հանձնվի, այն միայն ոսկեպարցիներինը չէ, գյումրեցիներինն էլ է, սյունեցիներինն էլ»,-«Մեդիահաբի» հրապարակած Մետանոյան հաղորդման ժամանակ հայտատարել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
Պրոդյուսերը վրդովված շարունակեց իր խոսքը։
«Վաղգեն Ա-ն սաղ լիներ, կասեր՝ տո այ անասո՛ւն զավակս. բոլշևիկների օրոք այդքան խաչքար և եկեղեցի չի քանդվել և վերացել, ինչքան քո 6 տարվա իշխանության օրոք ու քո պատճառով»,- ասաց Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ Դուշմանն ու Մոնթեն եթե ողջ լինեին, կասին, որ պետության սահմանները իրենց ընկերների արյունով է գծվել, ոչ թե Խորհրդային հանրագիտարանով և ավելի փոքրացնելով, իսկ Նդեհը ձեռքի եղածը կմտցներ« համապատասխան տեղը»։
Հարակից հրապարակումներ`
- Թողարկվել է Ռուբեն Մխիթարյանի «Կործանվում ենք, բայց՝ ուրախ» տեսահոլովոակը
- Ռուբեն Մխիթարյան. «Слово пацана» սերիալը չէր հայտնվի, եթե Ռուսաստանը և Պուտինը չունենային դրա կարիքը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան