2023 թվականին բացահայտվել է 13.600 ծառի ապօրինի ծառահատման դեպք. Սևակ Մարկոսյան
«2023 թվականին 2022 թվականի համեմատ ունեցել ենք ապօրինի ծառահատումների դեպքերի աճ»,-«Արմենպրես» մամուլի սրահում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը։
Նա ճշտեց, որ այդ ցուցանիշի մեջ ներառվել է նաև նախորդ տարիներին կատարված ապօրինի անտառահատումների դեպքերը, որոնք մինչ այդ չէին արձանագրվել։
ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնեց, որ 2020 թվականին բացահայտվել է 310 դեպք՝ 9700 ապօրինի հատված ծառ, 2021 թվականին 377 դեպք՝ մոտ 12 հազար ծառ, 2022 թվականին արձանագրվել է 286 դեպք 6300 ծառ և 2023 թվականին 335 դեպք 13600 ծառ։
Սևակ Մարկոսյանը ասաց, որ 2023 թվականին 80 ապօրինի ծառահատման դեպք բացահայտել են ՊՈԱԿ-ի աշխատակիցները և դեպքերը փոխանցել են տեսչական մարմնին, իսկ մնացած 257-ն ուղարկվել է ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժին։
Հարակից հրապարակումներ`
- Մեր անտառածածկ տարածքը 1993 թվականի համեմատ կարող է ավելացած լինի.Սևակ Մարկոսյան
- Ապօրինի ծառահատում կատարած և «Նիսան Պատրուլը» ձորը գցած վարորդները ձերբակալվել են
- Կրկին ահազանգ՝ Երևանում նոր ծառահատումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան