Չենք կարող թույլ տալ, որ արցախցիների ճակատագիրը նաև կիսեն մեր հայրենակիցները Տավուշում, Սյունիքում,... Հովհաննիսյան
«Հայ ժողովուրդը պետք է միանա, քանի որ Հայաստանի բոլոր մարզերը, յուրաքանչյուր քաղաք, բնակավայր, հարվածի տակ է, վտանգի մեջ է»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա հրապարակում է, մասնակցում է արցախցիների կազմակերպած հանրահավաքին, որի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը «չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները»։
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, այս հրապարակում պետք է քննարկել ոչ միայն արցախցիների խնդիրները, նաև Հայաստանի այլ մարզերի. «Մենք չենք կարող թույլ տալ, որ այս վիճակը, այս ճակատագիրը նաև կիսեն մեր հայրենակիցները Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում»։
«Ակնհայտ է, որ Փաշինյանն իրացնում է հարևան բռնապետության կամ բռնապետությունների պահանջները, քաղաքականությունը, բանակցային մոտեցումը։ Մեր համաքաղաքացիներին սպառնալով պատերազմով՝ դա նշանակում է, որ ինքն ուղղակի կցորդն է, իրականացնողն է թշնամի պետության քաղաքականության»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Եվրադիտորդները Հայաստանում են, բայց երկրի ղեկավարը Տավուշում սպառնում է նոր պատերազմով. Գեղամ Մանուկյան
- Զախարովան նշել է պատճառը՝ ինչու է Փաշինյանը Տավուշում հայտարարել Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին
- Ըստ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի՝ Տավուշում կան բնակավայրեր, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին
- Տավուշցիները Փաշինյանին ասել են՝ թշնամուն բերում ես, հասցնում գյուղի մեջ, այստեղ մա՞րդ է մնալու, ի՞նչ է՝ խրամատը խոհանացում փորենք
- Թաթոյան. Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան