Փաշինյանը Լևոն Քոչարյանին «քաղաքական ուժի գլխի փոքրիկ տղա» անվանեց, իրավիճակն ԱԺ-ում լարվեց
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իրավիճակը կտրուկ լարվեց: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանից հետո հարց հնչեցրեց նույն խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանում ասաց. «Երբ որ ձեր քաղաքական ուժի գլխի տղան հարց տվեց, ես պատասխանեց, որ...»։ Հենց այս արտահայտությունից հետո դահլիճում սկսվեց աղմուկ։
«Հանգստացի, արա»,- տեղից գոռում է նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Լռություն, լռություն»,- շարունակում է գոռալ Ռուբինյանը։ Սակայն դահլիճից շարունակվում է լսվել ձայներ։
«Դու հանգստացի արա, բերանդ...»,- գոռում է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Ես ուզում եմ հասկանալ` մեր ընդդիմությունը կամ կոնկրետ անձը գլուխ բառի՞ց վատ զգաց, թե՞ տղա բառից: Եթե գլխի տղան չի, թող հայտարարի, որ գլխի տղան չէ, ի՞նչն է պրոբլեմը»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ նախորդ անգամ էլ «գլխի փոքրիկ տղային խորհուրդ է տվել՝ քեզ պատշաճ պահի, հակառակ դեպքում` գիտեք, թե ինչ է լինելու: Ես զգուշացրի գլխի փոքրիկ տղային»:
«Պարոն Քոչարյան, սուս մնա, սուս մնա, սուս մնա»,- գոռում է Ռուբինյանը։
Իսկ Փաշինյանը կրկնում է. «Ես գլխի փոքրիկ տղային զգուշացրի՝ քեզ պատշաճ պահի, հակառակ դեպքում` գիտես ինչ է լինելու։ Հիմա հանդարտվեցինք»։
Ռուբինյանն ասաց. «Պարոն Քոչարյան, հիմա նախազգուշացում եմ հայտարարում, մյուս անգամ եթե ձեր նմանատիպ վարքը կրկնվի, ձեզ կհեռացնեմ դահլիճից, դա լավագույն դեպքում, վատագույն դեպքում չեմ հեռացնի դահլիճից և այլ կերպ կլուծենք այս խնդիրը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան