Քաղաքագետ. Հայաստանի ճակատագիրը հանձնվում է Բաքվին և Թուրքիային
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Բաքվում և Երևանում այցի հիմնական մեսիջն այն է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակիցը տարաշրջանում Ադրբեջանն է և Հայաստանի առջև որևէ պատասխանատվություն չի ստանձնում»,-գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով, Հայաստանի ճակատագիրը հանձնվում է Բաքվին և Թուրքիային: Նույն մեսիջները տրվել են նաև Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի ԱՄՆ այցի ժամանակ:
Ըստ էության Հայաստանը խանգարում է այդ ծրագրին և 4 գյուղերի հանձնումից հետո, որոշ ժամանակ անց, սկսվելու է Սյունիքի գործողությունը: 4 գյուղերն ընդամենը գործընթացի սկիզբն է և խնդիրն այն է, արդյոք Հայաստանի բնակչությունն ու չեղած քաղաքական համակարգը կշարունի իր անգործությունը, թե՝ ոչ: Ժամանկը սուղ է:
Միակ երկիրը, որը խանգարում է այս ծրագրին, այսօր Իրանն է, սակայն Հայաստանի գործող կառավարությունը սառեցնում է այդ միակ հնարավորությունը, դրան է նպաստում նաև պաշտոնական ընդդիմության ներկայությունը խորհրդարանում, որով լեգիտիմացվում է այս կառավարությունն ու այս խորհրդարանը:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւմ և ի՞նչ ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանից. Քաղաքագետի կարծիք
- Իսկանդարյան. Ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, պետք է հասկանալ ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության համատեքստում
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի նպատակն այլ է. Սեյրան Օհանյան
- Սա պատմական այց է Հայաստան. Խավիեր Կոլոմինան՝ ՆԱՏՕ-ի քարտուղարի այցի մասին
- Տեղի է ունեցել Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան