Չեմ ցանկանում նեղացնել որևէ մեկին, բայց անհրաժեշտ են այնպիսի խաղացողներ, որոնք կուժեղացնեն թիմը. Ալեքսանդր Պետրակով
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյի հետ ընկերական խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Այդ մասին հայտնում է armsport.am-ը։
Երիտասարդներին փորձարկելու մասին
«Էդգար Փիլոյանը Մ21 տարեկանների կազմում կարմիր քարտ է ստացել, այդ իսկ պատճառով միացել է մեր մարզումային գործընթացին: Խաղը ցույց կտա՝ արդյոք կփորձարկե՞նք իրենց»:
Կոսովոյի հավաքականի և վաղվա խաղի մասին
«Կոսովոն լավ թիմ ունի, բոլոր տղաները խաղում են եվրոպական լավ թիմերում: Արդյոք անակնկալներ կլինե՞ն: Կարծում եմ՝ անակնկալներ չեն լինի: Ես երիտասարդ մարզիչ չեմ, որ հնարավոր լինի ինձ անակնկալի բերել: Առաջին իսկ 10 րոպեի ընթացքում կհասկանամ, թե ինչպես են մտադիր խաղալ:
Չանչարևիչին հարցրել եմ Կոսովոյից, բնակչությունից, խաղացողներից: Շատ պինդ ու ամուր թիմ են: Գլխով են հիանալի խաղում, պաշտպանական գիծն է ինձ շատ դուր գալիս: Շատ լավ խաղացողներ ունեն, որոնք խաղում են եվրոպական առաջատար առաջնություններում:
Շատ ցանկալի կլիներ հասնել դրական արդյունքի վաղվա խաղում: Սա ֆուտբոլ է, ու պետք է խնդիր լուծել»:
Առաջիկա ընկերական խաղերի մրցակիցների մասին
«Ընտրության հնարավորություն չենք ունեցել. առաջարկվեցին բոլոր այն թիմերը, որոնք ազատ խաղացանկ ունեին: Թոփ կամ գրանդ հավաքականներն առանձնակի մեծ ցանկություն չեն հայտնել խաղալու հավաքականի դեմ:
Հայաստանի առաջնության խաղացողների մասին
«Ազգային թիմը փորձարկումների համար չէ: Այո, այս պահին չկան խաղացողներ, որ կարող են ուժեղացնել հավաքականը: Եթե ցանկանում եք՝ ասեմ, թե շատ տաղանդավոր ու փառահեղ խաղացողներ ունեք, այդպես էլ ասեմ: Ամեն դեպքում, պետք է ճիշտը ասել: Չեմ ցանկանում նեղացնել որևէ մեկին, բայց անհրաժեշտ են այնպիսի խաղացողներ, որոնք կուժեղացնեն թիմը»:
Պոտենցիալ նորեկների մասին
«Պիզելիի միջոցով կապ ենք հաստատել բրազիլական «Գրեմիոյի» դարպասապահի՝ Արթուր Կոնեղլյանի հետ, բայց նա հրաժարվել է միանալ Հայաստանի հավաքականին: Բոլորին դիտարկում ենք, ամեն դեպքում այդ աշխարհամասից ֆուտբոլիստների հրավիրելը ցանկալի չէ, գոնե այն պատճառով, որ այդքան երկար ճանապարհներից հետո ֆուտբոլիստները գալիս և զուտ ֆիզիկապես ցանկանում են 3-4 օր հանգստանալ, քնել»:
Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի մասին
«Եթե հնարավոր է՝ դիմացեք մինչև նոյեմբեր ամիս. Իմ պայմանագիրը կավարտվի. Նրանց վերադարձն էլ շատ հաղթական կլինի՝ տոնախմբություններ, հրավառություններ, զվարճանքներ»:
Հարակից հրապարակումներ`
- «Ուրարտուի» 3 ֆուտբոլիստ հրավիրվել է հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական
- Ֆուտբոլի եվրոպական առաջնությունների փետրվարի 25-ի խաղացանկը
- Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու մտադրության մասին հայտնած Անելկան թուրքական ակումբում պաշտոն է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան