Բլոգեր Ռոման Բաղդասարյանը փախել մտել է դպրոցի զուգարանը, դուրս չի գալիս. Արթուր Չախոյան
Շինարար Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ պատահաբար փողոցում հանդիպել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին և ցանկացել է որոշ պարզաբանումներ պահանջել, բայց վերջինս քրեական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մտել է մոտակա դպրոցի զուգարանը և դուրս չի գալիս։
Չախոյանը հայտնեց, որ նախորդ տարվա սեպտեմբերին Ռոման Բաղդասարյանը հրապարակել է իր անձնագրային տվյալները, թե իբր ինքը ՌԴ քաղաքացի և գործակալ է։ Այդ փաստով Չախոյանը դիմել էր իրավապահ մարմիններին և ճանաչվել էր տուժող։
Շինարարը հայտնեց, որ ընդամենը ցանկանում էր պարզաբանում ստանալ Բաղդասարյանից, բայց նա առանց թուլատվության մտել է դպրոցի զուգարան և երկար ժամանակ դուրս չի գալիս։ Նրան ուղեկցող ոստիկանները Չախոյանին հորդորել են, որ դրսում սպասի և Բաղդասարյանը դուրս կգա, բայց դուրս չի գալիս։
Չախոյանը պարզեց, որ քրեական ոստիկանությունը Բաղդասարյանին դպրոցի հետնամուտքից դուրս է թողել, և պետական միջոցներով պաշտպանում է բլոգերին։
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննիսյանն Ավինյանի գլխավորությամբ ֆոտոշոփով շենք են տեղաշարժել և 16, 8 հարկանի շենքեր կառուցելու թույլտվություն տվել. Չախոյան
- Երևանի կանաչ ֆոնդը, ստի հիման վրա, ուզում են վերացնեն․ Արթուր Չախոյան
- Անորակ ճանապարհաշինությունը ես կապում եմ կոռուպցիայի հետ.Արթուր Չախոյան
- Բլոգեր Ռոման Բաղդասարյանի խոսքով՝ իրեն փորձել են սպանել Երևանում և Շարմ Էլ Շեյխում