Հասարակություն 16:50 21/03/2024 Հայաստան

Դիտորդ մարմին. Գարեգին Խումարյանի հոդվածում արտահայտված են հեղինակի կարծիքն ու գնահատողական դատողությունները

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հրապարակել է փորձագիտական կարծիքը Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հրապարակման և  դրա առնչությամբ Հանրային հեռարձակողի խորհրդի՝ 2024թ․ փետրվարի 13-ին տարածած հայտարարության վերաբերյալ։

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, ուսումնասիրելով բողոքի հետ առնչվող նյութերը և ստանալով կողմերի պարզաբանումները, արձանագրում է, որ

- Գարեգին Խումարյանի հոդվածում արտահայտված են հեղինակի կարծիքն ու գնահատողական դատողությունները։ Մեկնաբանություններն ու վերլուծությունները հիմնված են ստույգ փաստերի և տեղեկությունների վրա։ Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվել է ՀՀ վարչապետի հարցազրույցը, իսկ օրեր անց այդ հարցազրույցի՝ հանրային հնչեղություն ունեցող և հանրային բանավեճ հարուցած արտահայտությունների և պնդումների վերաբերյալ գործադիր տնօրենի հոդվածը, ինչը
համապատասխանում է բազմակարծության օրենսդրական պահանջին և Էթիկայի կանոնագրով սահմանված՝ կարծիքների փոխանակման ազատությանը։ Հետևաբար, «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին» հոդվածը հիմք չի
տալիս Դիտորդ մարմնին՝ արձանագրելու Հայաստանի լրատվամիջոցերի և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների խախտում։

- Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում սահմանված Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների իրավասությունները նույնպես չեն արգելում գործադիր տնօրենին հանդես գալ հոդվածով։

- Գարեգին Խումարյանը ՀՀՌ եթերում հեռարձակված հաղորդման որակի վերաբերյալ իր կարծիքը հրապարակել է Հանրային ռադիոյի կայքի «Հասարակություն» բաժնում, այլ ոչ թե մասնագիտական խնդիրներին նվիրված՝ տնօրենի սյունակում կամ համապատասխան որևէ այլ բաժնում։ Այս փաստը կարող է հանրության կողմից ընկալվել որպես խնդրո առարկա հարցազրույցում քննարկված խնդիրների վերաբերյալ ռադիոկայանի, ի դեմս իր տնօրենի, քաղաքական կողմնորոշման դրսևորում: Նման ընկալումից խուսափելու համար շահեկան կլիներ, որ Հանրային ռադիոյի բովանդակությանն առնչվող հոդվածները հրապարակվեին հատուկ սյունակի միջոցով։

Կարևոր է Հանրային հեռարձակողի արտադրանքի շուրջ երկխոսությունը լսարանի հետ կիսվելու համար (ինչպես ընդունված է առաջադեմ միջազգային պրակտիկայում) համապատասխան խորագրեր կամ ձևաչափեր նախատեսել, որոնք կտարանջատվեին այլ թեմաներին վերաբերող
հրապարակումներից։

- Ինչ վերաբերում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով ընկերության տնօրենի համար նախատեսված ֆիդուցիար պարտականություններին, ապա, Դիտորդ մարմնի
գնահատմամբ, դրանք չեն կարող ուղղակիորեն կիրառվել՝ առանց հանրային հեռարձակողի առանձնահատկություններն արտացոլող լրացուցիչ կարգավորումների։ Այս առումով
կարևոր է նշել, որ այդպիսի (այդ թվում՝ ներքին) կարգավորումները կնպաստեին խորհուրդ-գործադիր տնօրենլրագրող հարաբերությունների, ինչպես նաև կարևորագույն թեմաների լուսաբանման, հատուկ նշանակություն ունեցող հաղորդումների, այդ թվում՝ պետության ղեկավարի հետ հարցազրույցների պատրաստման կանոնների հստակեցմանը։

Այդպիսի կանոնները ձևավորում են նաև ավանդույթներ, որոնք, անկախ կադրերից, որոշակի չափով ապահովագրում են վեճերից կամ հուշում դրանց արդյունավետ հաղթահարման ճանապարհները։

- Հանրային հեռարձակողի խորհրդի փետրվարի 6-ի հայտարարության մեջ օգտագործված ձևակերպումները («առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը», «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում
բանավեճ») համարժեք չեն իրավիճակին և չեն նպաստում հանրության մեջ կարծիքների ազատ փոխանակման և բանավեճի մշակույթի զարգացմանը։ Դիտորդ մարմինը կրկին շեշտում է նման կարգի խնդիրները ներքին կանոնակարգերի միջոցով հստակեցնելու անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով կոնկրետ այս դեպքում Գ․ Խումարյանի հոդվածի առաջացրած հանրային հետաքրքրությունը՝ ՀՀԽ-ն կարող էր հայտարարություն տարածել՝ կիրառելով ավելի զուսպ և
գործնական ձևակերպումներ՝ առանց մեղադրական նոտաների։

- Թեև Գարեգին Խումարյանը պնդում է, որ վարչապետի հետ հարցազրույցի որակին առնչվող իր գնահատականը հաղորդավար Բարեղամ Ղուկասյանին պարսավելու նպատակ չի ունեցել, և իր վրա է վերցնում պատասխանատվությունը, այդուհանդերձ, իր հոդվածում տեղ գտած որոշ
արտահայտություններ («տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր», «այսուհետ այդ հաղորդումը ուրիշ մարդ կվարի» և այլն) մեծ հավանականությամբ ազդում են լրագրողի համբավի վրա։ Նույնիսկ նրա աշխատանքի մասին Հանրային ռադիոյի տնօրենի քննադատական գնահատականի պարագայում, ցանկալի կլիներ, որ դրանք մնային ներքին քննարկումների մակարդակում։ Նմանատիպ հարցերը կարգավորելու համար Դիտորդ մարմինն առաջարկում է մշակել Հանրային ռադիոյի ներքին խնդիրների կոմունիկացիայի աշխատակարգ-կանոնագիր և հետագայում
առաջնորդվել դրանով։

- Առաջադեմ միջազգային պրակտիկայում կիրառվում են նաև սոցիալական ցանցերում աշխատակիցների վարքագծի նորմեր։ Հայաստանի հանրային հեռարձակողը նույնպես մշակել է
համապատասխան կանոններ, սակայն դրանց ոչ հետևողական կիրառումը կարող է ռիսկեր ստեղծել լրատվամիջոցի հեղինակության համար։

- ԴՄ-ն հույս է հայտնում, որ միջադեպը և սույն փորձագիտական կարծիքը առիթ կդառնան Հանրային հեռարձակողի ներքին կարգավորումների մշակման և կիրառման համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:32
Մաhաgել է քանդկագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Քաղաքագետ. ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Փաշինյանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան հաջորդած Վ. Պուտինի խոսնակի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրերը շարունակում են ակտիվ տարածել։ Բաժանության լուրն անարձագանք են...
Աղբյուր` Panorama.am
14:23
Թուրքիան Հալեպում հյուպատոսություն կբացի
Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Մենք վերաբացել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Կուբանում նավթի արտահոսքի պատճառով երկրամասային արտակարգ դրություն է մտցվել
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երկրամասում արտակարգ դրություն է մտցվել Անապայի ափ նավթամթերքների շարունակական...
Աղբյուր` Panorama.am
13:53
Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը
Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով:  Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը վաղը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ գոնե կարդան, թե վերնագրից հետո ինչ է գրած. Վահե Հովհաննիսյան
«Ես որևէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետև կարծում եմ, որ եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ռուսաստանում մեսենջերներով զանգերը կարող են արգելափակվել
ՌԴ Թվային զարգացման նախարարությունը և Ռոսկոմնադզորը քննարկում են մեսենջերներով ձայնային զանգերն արգելելու հնարավորությունը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:14
Օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ։ Նրանիից երկուսը երեխաներ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ծուղակում ենք. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Ասես ծուղակում լինենք. նայում ես շուրջբոլորդ, քանդվող բոլոր կառույցներիդ,...
Աղբյուր` Panorama.am
12:39
Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու
Այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Աղբյուր` Panorama.am
12:30
Մյուս տարի պարտքի սպասարկման համար 2.4 մլրդ դոլար կհատկացվի և ավելի ենք դոլարային պարտք վերցնելու. Ֆինանսների նախարար
2025 թվականին մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, և մոտ 780 մլն դոլարի սպասարկում ունենք»,-ասուլիսում հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Հետաքրքիր կլիներ, եթե պարզվի որ Դաջալն արդեն վաղուց Հայաստանում է. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Քաղաքականության մեջ վերադառնում են կրոնական խորհրդանիշները։ Թրամպը, Էրդողանը, Նաթանյահուն, անգամ...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իրականում 5-րդ բալիկին սպասում է իմ ընկերուհին. Անահիտ Կիրակոսյան
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը սրտնեղել ու վիրավորվել է  կեղծ լուրեր տարածող կայքերից։ Ինսթագրամի սթորի  բաժնում նա տեսանյութ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}