Ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։
Խորհրդակցությունների ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն Իտալիայի պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պաշտպանական քաղաքականության պետ, գեներալ-մայոր Էնրիկո Բարդուանիի և ԳՇ միջազգային համագործակցության բաժնի պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Իտալիա համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։
Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և զինված ուժերում ընթացող բարեփոխումները։
Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը Հնդկաստանում քննարկել է համագործակցության հարցեր
- Այցելել եմ ՀՀ ՊՆ ՀՕՊ զորամասերից մեկը․ Աբրահամյան
- ՀՀ ՊՆ-ն պահանջում է հերքել պատերազմի սկսվելու հնարավորության մասին տարածված լուրը