Բայց առանց անուն-ազգանունների, պարոն Սանոսյան. Մհեր Գրիգորյանը՝ սուբվենցիոն ծրագրերի թվարկման մասին
«2021, 2022 և 2023 թվականների համար պետք է հատկացնենք 1 մլրդ 805 մլն դրամ և վերաբերում է 10 համայնքների թվով 27 սուբվենցիոն ծրագրերի»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը
Նրա խոսքով՝ այդ հատկացումն էլ եթե իրականացվի, կստացվի, որ ընթացիկ տարում բյուջեից տրամադրվել է 6 մլրդ 640 մլան դրամ;
Սանոսյանը թվակեց հատկացումներն ըստ մարզերի. Արագածոտնին 1 ծրագրի համար կհատկացվի 230 մլն դրամ, Արարատի 3 ծրագրի համար՝ 170 մլն դրամ, Արմավիրին 3 ծրագրի համար՝ 180 մլն դրամ, Գեղարքունիկում մեկ ծրագրի համար 23 մլն դրամ, Լոռու 8 ծրագրի համար՝ 448 մլն դրամ, Կոտայքում 3 ծրագիր, 53 մլն դրամ, Շիրակի 6 ծրագրին՝ 243 մլն դրամ, Վայոց Ձորում 3 ծրագրի համար 293 մլն դրամ և Տավուշին 2 ծրագրի համար 119 մլն դրամ։
ՏԿԵ նախարարը նիստը նախագահող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին առաջարկեց թվարկել նաև 27 ծրագրի ցանկը։
«Բայց առանց անուն-ազգանունների, պարոն Սանոսյան, միայն բովանդակությունը»,- արձագանքեց Մհեր Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Որոշումը կնպաստի շրջանառության հարկի համակարգում ստվերի կրճատմանը. Ռուստամ Բադասյան
- Կառավարությունը հերթական միլիարդները տրամադրեց ճանապարհաշինությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան