Սնունդ տեղափոխող մեքենան Արթիկ-Պեմզաշեն ճանապարհին շուռ է եկել
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր տեղեկություն է ստացվել, որ Պեմզաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1968 թ․) բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Կ․ Ա․-ն (ծնված 2002 թ․) դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Ծառայության հրապարակած լուսանկարներից երևում է, որ մեքենան սնունդ էր տեղափոխում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա