Կառավարությունը փորձել է պարտք-ՀՆԱ հարաբերակցութունը մեղմելու համար հետ գնել 187 մլն դոլարի պարտատոմսեր
«Ճեղք-ՀՆԱ հարաբերկացությունը 2023 թվականին եղել է 5.2 %»,-այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
«Վերլուծություն ենք արել պարտք-ՀՆԱ օպտիմալ շեմերը վերագնահատելու համար և հանգել ենք այն եզարհանգման, որ գործող 40%, 50% և 60% պարտքի բազմամակարդակ շեմերի համակարգը շարունակում է արդի մնալ»,-հայտարարեց նախարարը։
Նրա խոսքով՝ պետական պարտքի կայունությունն պահպանելու համար շարունակվել է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման կառուցվածքում դրամով փոխառությունների խթանման գործընթացը։
«7.15 % եկամտաբերությամբ 500 մլն դոլար ծավալով 2025 թվականի մարման եվրոպարտատոմսերից կատարվել է շորջ 187 մլն դոլարի պարտատոմսերի հետգնում։ Դրանով մենք փորձել ենք վերաֆինանսավորման ռիսկը նվազեցնել և քանի որ բարձր տոկոսով վարկ ենք մարել, մեր գնահատումներով տնտեսումները կազմում է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար»,-հայտնեց Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պետական պարտքի ավելացումը դեպի դեֆոլտ տանող ճանապարհ է.Ատոմ Մարգարյան
- Ահազանգ. Այս իշխանության կառավարման նախորդ 5 տարիներին պետական պարտքն աճել է 4 միլիարդ 400 միլիոն դոլարով
- ՀՀ պետական պարտքն աճել է 6․4%-ով․ փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին