Քաղաքագետ. Չեմ հիշում նախադեպ, երբ շիզոֆրենիային բնորոշ գծերով երկրի ղեկավարն իր հասարակությանը սպառնա պատերազմով
«Եթե Նիկոլ Փաշինյանն ունենար քաղաքական բարոյականություն, պետք է ընդուներ, որ ձախողել է, իր քաղաքականության հետևանքով է, որ մենք կանգնած ենք իսկապես զարհուրելի դիլեմայի առաջ՝ կամ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող միակողմանի զիջումների բավարարում, կամ պատերազմ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ արձագանքելով Տավուշում բնակիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի սպառնալիքների վերաբերյալ հայտարարություններին։
Նա հարց հնչեցրեց՝ ո՞վ հասցրեց երկիրն այս վիճակին։
«Արդյոք Փաշինյանի քաղաքականությունը չէ՞ր, որ իրավիճակը դարձրեց փակուղային՝ ստեղծելով մի վիճակ, երբ Հայաստանն ունի զրո դաշնակից։ Իրենք ամվողջ օրը խոսում են Արևմուտքին ինտեգրվելու մասին, բարձրագոչ հայտարարություններ են անում, որ այդպես մեր անվտանգությունն ավելի ապահոված կլինի, այդ դեպքում մի տրամաբանական հարց, ինչո՞ւ բանակցությունների գործիքակազմը չի աշխատում, ո՞ւր է արևմուտքի հակազդեցությունը Ադրբեջանի հանդեպ»,-ասաց քաղաքագետը։
Հարցին, արդյոք որևէ երկրի պատմության մեջ կա՞ նախադեպ, երբ երկրի ղեկավարը սպառնում է իր քաղաքացիներին պատերազմով, պատմաբան-քաղաքագետը պատասխանեց.
«Ես չեմ հիշում նախադեպ, երբ շիզոֆրենիային բնորոշ գծերով երկրի ղեկավարն իր հասարակության սպառնա պատերազմով, եթե միակողմանի զիջումների չգնանք։ Տեսեք, եթե լիներ սահմանազատման-սահմանագծման քարտեզի, սկզբունքների շուրջ, ապա բազմաթիվ տարբերակներ կարելի էր քննարկել, բայց մենք տեսնում ենք, որ այն չունի որևէ սկզբունք։ Գոյություն ունեն ինչ-որ փաստաթղթեր, քարտեզներ Ադրբեջանի ձեռքին, նա գծում է սահմանը, Փաշինյանի առաջ դրվում է երկընտրանք, կամ զիջում ես, կամ սկսում ենք պատերազմ, Փաշինյանն էլ մեր հասարակության մոտ կատարում է Ադրբեջանի տրանլյատորի դեր, և այսպիսով փաստորեն մենք գնում ենք պետականության կոլապսի ճանապարհով։ Խնդիրն այն է, որ Փաշինյանը չի կարողանում ռիսկերը կառավարել, միակ դրական քայլը, որ նա կարող է անել երկրի համար, հրաժարական տալն է»։
Սուրենյանցից հետաքրքրվեցինք նաև Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի արձագանքի մասին։
«Մեզ համար ակնհայտ չի՞»,-ասաց քաղաքագետը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին