Իրավունք 11:05 21/03/2024 Հայաստան

Անապրանք գործարքներով հանցավոր սխեմայի կիրառմամբ օղու արտադրությամբ զբաղվող ընկերությունը պետությունից շուրջ 3,2մլրդ դրամի հարկեր է թաքցրել

Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնահատուկ հանցավոր սխեմայի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպք:

ՔԿ փոխանցմամբ, քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ալկոհոլային սպիրտի թորման և օղու արտադրման ոլորտում երկար տարիներ գործունեություն իրականացրած Ռ.Գ.-ին և Ն.Հ.-ին պատկանող «Ռ...» ՍՊ ընկերությունը զբաղվել է խմիչքի արտադրությամբ և վաճառքով, հանդիսացել ավելացված արժեքի հարկ վճարող:

2017-2021 թվականների ընթացքում, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դիտավորությամբ, նշված ընկերության պատասխանատու անձինք տարբեր տարիների ընթացքում շուկայից, առանց հաշվապահական փաստաթղթերի, ձեռք բերելով շուրջ 1.200 տոննա ալկոհոլային սպիրտ՝ նպատակ են ունեցել ձևական գործարքների պայմաններում ստեղծել սպիրտի օրինական շրջանառության իմիտացիա և այդ կերպ օրինականացնել նախ հիշյալ ծավալի սպիրտի ձեռքբերումը, որից հետո խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց: 
Հիշյալ նպատակն իրագործելու համար նրանք հանցավոր համաձայնության են եկել երկար տարիներ ալկոհոլային խմիչքների ոլորտում գործունեություն ծավալած Ա.Գ.-ի հետ, որոշակի վարձատրության դիմաց, առանց իրական ձեռնարկատիրական գործունեության իրականացման մտադրության, վերջինիս կազմակերպմամբ տարբեր անձանց տվյալներով ընկերություններ ստեղծելու և դրանց միջոցով շուրջ 1.200 տոննա ալկոհոլային սպիրտի շրջանառությունն իրականացնելու մասին: Այդ կերպ, առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության, 2017 և 2019թթ․ պետական գրանցում են ստացել 2 ընկերություններ, որոնք ստացել են ալկոհոլային սպիրտի թորման և օղիների արտադրման լիցենզիա:

ՔԿ-ից հայտնում են, որ հանցավոր մտադրություններն ի կատար ածելու, իսկ հետագայում հնարավոր հարկային պարտավորությունները վճարելուց խուսափելու համար Ա.Գ.-ն նշված ընկերությունների տնօրեններ է նշանակել հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց:

2017թ. նոյեմբեր-2018թ. մայիս ամիսների, ինչպես նաև 2019թ. դեկտեմբեր-2020թ. մայիս ամիսների ընթացքում «Ռ...» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձինք նշված երկու ընկերությունների անվամբ դուրս են գրել ընդհանուր շուրջ 1140 տոննա ալկոհոլային՝ 96 տոկոսանոց սպիրտի մատակարարման «անապրանք» հարկային հաշիվներ, սակայն սպիրտի փաստացի մատակարարումը կատարվել է «Ռ...» ՍՊ ընկերության կողմից: Փոխարենը նշված ընկերությունները դուրս են գրել ընդհանուր շուրջ 1․515․000 շիշ օղու մատակարարման «անապրանք» հարկային հաշիվներ:
Նշված երկու ընկերություններից մեկը հետագայում լուծարվել է, մյուսը գտնվում է լուծարային գործընթացում:

Նույն հանցավոր սխեման կիրառվել է նաև 2021թ․ մարտին։ Հանցավոր գործունեություն իրականացնելու համար այս դեպքում ներգրավվել է ակցիզային դրոշմանիշներ ունեցող նոր՝ 2016թ․ պետական գրանցում ստացած ընկերություն: Լուծարային  գործընթացում գտնվող «Ռ․․․» ՍՊԸ-ի գործունեությունը շարունակելու նպատակով 2021թ․ մարտ ամսին Ռ.Գ.-ի կողմից հիմնադրվել է այլ՝ «Է․․․» ՍՊԸ-ն։ Վերջինիս տնօրենին փոխանցվել է վերոնշյալ ընկերության անվամբ ստացված 444.660 հատ ակցիզային դրոշմանիշ, որոնց օգտագործմամբ Ռ.Գ.-ի կողմից հիմնադրված այլ ՍՊԸ-ի արտադրական հասցեում արտադրվել, սակայն մյուս ընկերության անունով պիտակավորվել է 4660 շիշ օղի: Նշված արտադրական քանակության հիմքեր ստեղծելու նպատակով ընկերությունների կողմից միմյանց անվամբ դուրս են գրվել համապատասխան քանակների օղու մատակարարման «անապրանք» հարկային հաշիվներ:

Արդյունքում հիշյալ օղիներից ՀՀ տարածքում գործող մանրածախ առևտրով զբաղվող տարբեր տնտեսվարողներին իրացվել է շուրջ 1.862 շիշ օղի, մնացորդային՝ արտադրված 2.798 շիշ օղիները հայտնաբերվել են խուզարկության ժամանակ, իսկ 440.000 հատ ակցիզային դրոշմանիշերը փոխանցվել են նախաքննական մարմնին:

Կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ամբողջությամբ բացահայտվել է հանցագործության սխեման, դրանում ներգրավված անձանց շրջանակը: Քրեական հետապնդումներ են հարուցվել 4 անձանց նկատմամբ։ Հանցավոր մեխանիզմում ներգրավված անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ։
Նշանակված համալիր հարկային ստուգման շրջանակներում ՀՀ ՊԵԿ են ներկայացվել ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որի արդյունքում պարզվել է, որ «Ռ․․․» և «Է․․․» ՍՊ ընկերությունների փաստացի սեփականատերեր Ռ.Գ.-ն և Ն.Հ.-ն խուսափել են առանձնապես խոշոր չափերով 2.381.238.862 ՀՀ դրամ հարկեր վճարելուց, որը հաշվարկված 811.817.885 ՀՀ դրամ տույժերի հետ միասին կազմում է 3.193.056.747 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում հիշյալ անձանց կողմից արդեն իսկ պետությանը պատճառված 3.193.056.747 ՀՀ դրամ վնասից 1.671.527.000 ՀՀ դրամը վերականգնվել է, որն ուղղվել է հարկային պարտավորությունների մարմանը, իսկ մնացյալ մասով կազմվել է վճարման ժամանակացույց:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:07
Աշոտ Ղազարյան. Ուզում եմ իմ Հրանտ Թոխատյանը՝ իմ ազնիվ, անկեղծ, բարի ընկերը, նորից ուրախացնի մարդկանց
ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանին 67-ամյակի առիթով. «Ես իմ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}