Ֆրանսիայի վարչապետ. Ռուսաստանը ձգտում է պատժել Հայաստանին
«Ռուսաստանը ձգտում է պատժել Հայաստանին խաղաղության ձգտման և իր ինքնիշխանությունը հարգելու համար»,-Le Figaro թերթի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ իր ելույթում նա նշել է՝ Ռուսաստանը «ցանկանում է պատժել Հայաստանին անպատժելիության դեմ պայքարի ուղին ընտրելու համար՝ միանալով Միջազգային քրեական դատարանին» և «ուղղակի այն պատճառով, որ նա ընտրել է ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»։
Ֆրանսիայի վարչապետը քննադատել է Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները չդատապարտելու համար։ Ատալը նշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերը «թույլ են տվել հումանիտար ճգնաժամի առաջացմանը»։
Ֆրանսիայի վարչապետը Ադրբեջանից պահանջել է «դուրս բերել իր ուժերը Հայաստանի օկուպացված դիրքերից»՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «ինքն է խոստովանել, որ ադրբեջանական ուժերը առաջ են անցել Հայաստանի տարածք»։
«Այսօրվա խնդիրն է օգնել Հայաստանին պաշտպանել իր անկախությունը, ժողովրդավարությունը, տարածքը, մի խոսքով ինքնիշխանությունը և պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան