Ընթացակարգերի խախտումով սահմանազատում/սահմանագծում իրականացնելն դավաճանական պահվածք է ժողովրդի նկատմամբ. Օհանյան
«Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման, հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, հատվածական սահմանազատման, հատկապես Տավուշի մարզից սկսելը, հանգեցնելու է ՀՀ ամենանախապատրաստված առաջնագծի հնարավորությունների նվազեցմանը և այդ հատվածում հավելյալ վտանգներ են առաջանալու։
«Ռազմավարական նշանակություն ունեցող այդ ճանապարհատվածի նկատմամբ վերահսկողությունը Ադրբեջանի կողմից բազմապատկելու է Հայաստանի անվտանգության սպառնալիքները։
Մտահոգության համար հիմք են հանդիսանում այն, որ սահմանազատում և սահմանագծում գործընթացի իրականացման համար նախապայմաններ չկան և այդ ընթացակարգերը խախտվում են, քանի որ չկա Ադրբեջանի հետո որևէ համաձայնագիր»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
Նա ընդգծեց, որ այս գործընթացն անօրինական է, ընթացակարգերի խախտում է, ինչը «հանցագործություն է, դավաճանական պահվածք է սեփական ժողովրդի նկատմամբ»։
«Այս գործընթացի մեջ ներառված մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն։ Կարծում եմ՝ Հայաստանում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, նույն բանակում կան խելացի մարդիկ, որոնք այս անօրինական գործընթացից կարող են հրաժարվեն։ Ոչ թե պաշտպանությունից պետք է հրաժարվել, այլ անօրինական տրվող հրամաններից հետ կանգնել»,- ասաց Ս. Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը որտեղ չի կարողանում իր ուժերով ներխուժել, դա անում է Ձեր ձեռքով․ Վարդանյանը՝ Փաշինյանին
- Խամոյան․ Ադրբեջանում, Վրաստանում գտնված Ստոլտենբերգն ավելի հարմար տեղ չգտա՞վ, քան ձեր կողքին այդ հայտարարություններն անել, պարոն Փաշինյան
- Այդ տարածքը, որից պետք է սկսենք դելիմիտացիան, գյուղի մասին չէ, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի․ Փաշինյան
- Փաշինյանը Լևոն Քոչարյանին «քաղաքական ուժի գլխի փոքրիկ տղա» անվանեց, իրավիճակն ԱԺ-ում լարվեց
- Դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
- Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնություն չկա.Նիկոլ Փաշինյան
- Զախարովան՝ Փաշինյանի մասին. Դժվար թե սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելը արդյունքի հասնելու լավագույն միջոցն է
- Քաղաքագետ. Փաշինյանի այս հայտարարությունն արդեն իսկ հիմք է, որ նման ղեկավարի քայլերը համարվեն հակասահմանադրական
- Փաշինյան. Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից
- Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո Հայաստանը բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում. Տիգրան Աբրահամյան
- Փաշինյանը անձամբ է վարել ՀՀ գյուղեր հանձնելու բանակցությունները Տավուշի մարզում