«Մակրոնը պատրաստվում է մենամարտի Պուտինի հետ»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի լուսանկարիչն ինստագրամում լուսանկարներ է հրապարակել՝ երկրի ղեկավարի բռնցքամարտով զբաղվելու ընթացքից:
Ֆրանսիացի քաղաքական գործիչ, «Patriots» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտը ծաղրել է նախագահ Էմանուել Մակրոնին լուսանկարի համար։ Քաղաքական գործչի խոսքով, Մակրոնը պատրաստվում է մենամարտի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Մակրոնը ցանկանում է կռվել Պուտինի հետ, դրա համար էլ պատրաստվում է»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, X սոցիալական ցանցում գրել է նա՝ ծաղրելով Մակրոնին։