Մոսկվայում բերման են ենթարկել դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հորը. ԶԼՄ-ներ
Դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հորը՝ Արշակին Մոսկվայում բերման են ենթարկել ընդհատակյա խաղատուն կազմակերպելու համար։ Այս մասին գրում է Shot Telegram ալիքը։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, մարտի 20-ին իրավապահ մարմինների աշխատակիցներն այցելել են Մոսկվայի Ռյազան թաղամասի անօրինական խաղատուն։ Նրանք բազմահարկ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են ութ խաղային ավտոմատ։
Ապօրինի բիզնես կազմակերպելու համար բերման են ենթարկվել երեք տղամարդ՝ 57-ամյա Արշակ Բրուտյանը և նրա հանցակիցները՝ գործազուրկ 26-ամյա Իլգամ Կ.-ն և 55-ամյա Արտաշես Թ.-ն։
Կասկածյալները մեղադրվում են «Ապօրինի շահումով խաղերի կազմակերպում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ՝ առանձնապես խոշոր չափերով գումար կորզելու նպատակով» հոդվածով։
Այս դեպքում առավելագույն պատիժը վեց տարվա ազատազրկումն է։ Քրեական գործ դեռ չի հարուցվել, ոստիկանությունը փաստի առթիվ հետաքննություն է անցկացնում։
Զեփյուռ Բրուտյանը հայտնի դերասան Պավել Պրիլուչնիի երկրորդ կինն է։ Զույգը մեծացնում է իրենց որդուն՝ Միքայելին, ով մի քանի ամսից կդառնա մեկ տարեկան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին