Հարցերի տեղատարափը բավականին նվազել է. Անահիտ Ավանեսյանը էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի մասին
«Հարցերի տեղատարափը բավականին նվազել է, և մենք այս շաբաթ նկատել ենք, որ շատ ավելի հանգիստ և առանց խնդիրների է գործում ամեն ինչ»,-կառավարության դիմաց տված ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մարտի 1-ից գործարկված էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համակարգի առնչությամբ հնչած դժգոհություններին։
Նախարարը հայտարարեց, որ պետք է ժամանակ տալ, որպեսզի մարդիկ ընտելանան համակարգին:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե հաշվարկե՞լ են համակարգի ներդրման պատճառով դեղերի գների կբարձրացման հնարավորոյունը, Ավանեսյանը պատասխանեց. «Էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համար դեղատունը որևէ ծախս չի իրականացնում, այլ հակառակը՝ այն 8 դրամը, որ միջինում ծախսվում էր թուղթը տպելու վրա, այդ 8 դրամն էլ չի ծախսվում, այսինքն՝ մենք ունենք ծախսերի կրճատում, ոչ թե ավելացում»:
Անդրադառնալով դեղերի ստվերային վաճառքի հավանականությանը՝ Ավանեսյանն ասաց, որ այդ մասով ռիսկ չի տեսնում, իսկ ծանոթ դեղավաճառի միջոցով առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ վաճառելն իրավախախտում է համարում:
Հարցերը կարող է և քչացել են, բայց խորհուրդներն են ավելացել։ Panorama.am կայքի խմբագիր Անահիտ Ոսկանյանը օրեր առաջ է գրել. ֆեյսբուքում՝ թեգով ուղիղ դիմելով.
«ՀՀ առողջապահության նախարարություն, Անահիտ Ավանեսյանին.
Սենց լավ չի, կանացի տակդիրները դարձրեք դեղատոմսով, տեսեք ոնց միանգամից կշահեք,
մանկականն էլ կարող եք,
գառշոկներն էլ,
ինչ եք ամաչում, մաս-մաս եք անում.
թափով, դուխով»։
Հարակից հրապարակումներ`
- Էլեկտրոնային դեղատոմսերը՝ նոր խնդիրների պատճառ. փորձագետն առաջարկներ ունի. «Ազատություն»
- Էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործընթացում պացիենտների տվյալները խստագույնս պաշտպանված են․ ԱՐՄԵԴ
- Էլեկտրոնային դեղատոմսի համակարգի նման ձևով ներդրման մեջ ես կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում. Բ. Պիպոյան
- Արսեն Թորոսյան. Էլեկտրոնային դեղատոմսի համակարգի նեդրումը իրականացվեց առանց պատշաճ պատրաստվելու