Արման Զազյանը նշանակվել է Համբուրգի բալետի բալետմայստեր
Բալետի արտիստ Արման Զազյանը նշանակվել է Համբուրգի բալետի բալետմայստեր։ Նա պաշտոնը կստանձնի 2024 թ. օգոստոսից։
«Այս հնարավորությունը հատուկ տեղ է գրավում իմ սրտում: Շնորհակալություն իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար։
Նոր սկիզբի, անսահման հնարավորությունների և բալետի գեղեցիկ արվեստի համար»,- գրել է Արման Զազյանը:
«Արվեստագետին 2003թ. Շվեյցարիայում կայացած բալետի երիտասարդ արտիստների մրցույթում նկատել էր Շտուտգարդ-բալետի տնօրեն Ռիդ Անդերսը և հրավիրել Ջոն Կրանկոյի բալետի ակադեմիայում ուսանելու: Արմանը դեռևս սովորում էր Երևանի պարարվեստի ուսումնարանի վերջին կուրսում, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի ղեկավարությամբ: Բալետի արտիստի արվեստին հայ հանդիսատեսը ծանոթացավ միայն վերջին տարիներին Ազգային օպերային թատրոնում կայացած Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով «Զույգ արեգակներ»-ից, որտեղ նա մարմնավորեց Նարեկացու կերպարը, հետո Արսեն Մեհրաբյանի բեմադրությամբ երկու՝ «Բարեկամություն» անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Մեհրաբյան) «Եկեք երգենք ու պարենք հանուն համերաշխության» և 2014թ. ջազմեն Տիգրան Համասյանի երաժշտությամբ «Հատվող ճանապարհներ» ժամանակակից բալետային մոդեռն ներկայացումներից:
Շուրջ 15 տարի Շտուտգարդ-բալետի դասական և ժամանակակից մի քանի տասնյակ ներկայացումներում իբրև մենապարող հանդես գալուց հետո 2015թ. Արման Զազյանը տեղափոխվել է ԱՄՆ՝ Թուլսա-բալետ (գեղարվեստական ղեկավար՝ Մարչելո Անջելինի) և համարվում էր այդ խմբի միակ պրեմիեր պարողը»,- գրել էր aravot.am-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին