Ինձ համար այս հարցը սպառված է. Ժաննա Անդրեասյանը՝ Դիանա Գալոյանի հրաժարականի մասին
«Ես հարգանքով եմ վերաբերվում տիկին Գալոյանի որոշմանը՝ թողնել ռեկտորի պաշտոնը, և կարծում եմ՝ այլևս օրակարգային չեն մնացած հարցերը»,-կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի հրաժարականին:
Նախարարը տեղեկացրեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել, և նախորդ օրը պրոռեկտորի վրա են դրվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարման աշխատանքները:
«Ինձ համար այս հարցը սպառված է»,-ասաց Ավանեսյանը և հավելեց, որ հարցն օրակարգային չէ:
Նա հայտնեց, որ պարբերաբար զրուցում է բոլոր ԲՈւՀ-երի ռեկտորների հետ, բայց Գալոյանի վերաբերյալ որևէ այլ մեկնաբանություն չի տալու։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը մարտի 19-ին աշխատանքից ազատվելու դիմում էր գրել:
Հարակից հրապարակումներ`
- Հարցերի տեղատարափը բավականին նվազել է. Անահիտ Ավանեսյանը էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի մասին
- ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հրաժարական է տվել
- ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին
- Խաչատուր Ավետիսյան. Ամեն ինչ անելու եմ, որ Դիանա Գալոյանը վերադարձնի այդ գումարը ուսանողներին՝ իր անձնական միջոցներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան