Միջազգային ատյաններից դատական հայցերը հետ քաշելով՝ ՀՀ իշխանությունը կդառնա ցեղասպանության հանցակից. Գալստյան
«Դավաճանական պահվածքի մեկ այլ դրսևորման ականատես ենք լինում՝ Հայաստանի բարձր ղեկավարությունը տեսակետ է հնչեցնում միջազգային դատական ատյաններում Հայաստանի կողմից դատական հայցերը հետ քաշելու մտադրության մասին»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով, սա, ըստ էության, դարձյալ ադրբեջանա-թուրքական պահանջի միակողմանի դրսևորում է։
Լ.Գալստյանը հայտնեց, որ ՀՀ-ն 5 հայցեր ունի ՄԻԵԴ-ում և ՄԱԿ-ի արդարադատության դատարանում։
«Այդ հայցերը վերաբերում են մեր անօտարելի իրավունքներին՝ Արցախի վերադարձին, մշակութային ժառանագության պաշտպանության իրավունքին, գույքային իրավունքին, այսինքն վերաբերում է Արցախի ամբողջական իրավունքներին։ Հայցերը հետ քաշելու պարագայում, ըստ էության, Հայաստանը լեգիտիմացնելու է ագրեսիայի, պատերազմի, ավելի կոնկրետ՝ Հայաստանն այդ հայցերը ետ կքաշելով, կլեգիտիմացնի Ադրբեջանի՝ ցեղասպանության ճանապարհով հարցերը լուծված համարելու խնդիրը, Հայաստանի իշխանություններն այդպիսով կդառնան ցեղասպանության հանցակիցը։
Այս ամբողջ համալիրում ամենավտանագավորն այն է, որ, ըստ էության, մենք փակում ենք Արցախի վերադարձի իրավունքը»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին
- ԵԽ նախարարների կոմիտեն քննարկում է Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ երկու վճռի իրականացման ընթացքը
- Արա Ղազարյան. Կոչ եմ անում արցախցիներին հեղեղել ՄԻԵԴ-ն անհատական գանգատներով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան