American Cup. Լևոն Արոնյանը հաղթել է սուպերեզրափակիչում
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված American Cup-ի սուպերեզրափակիչում ԱՄՆ ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Հիշեցնենք, որ Արոնյանը քառորդ եզրափակիչում հաղթել է ամերիկահայ Սամուել Սևյանին (4:2), կիսաեզրափակիչում՝ (4:2) ամերիկացի Ֆաբիանո Կարուանային։
Այսպիսով, Լևոն Արոնյանը, չկրելով ոչ մի պարտություն, դարձել է «American Cup 2024» շախմատի մրցաշարի հաղթող։ Արոնյանը հաղթանակի համար ստացել է 90 հազար դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Հոգնած եմ, բայց գոհ. Լևոն Արոնյան
- Լևոն Արոնյանը հաղթել է Սենթ-Լյուիսում ընթացող Ամերիկայի գավաթի չեմպիոնական ցանցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան