Կառավարությունն այսօր կհաստատի «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծերի թվում համաձայնություն կտա «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին;
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան