«Փաստ». Միհրան Պողոսյանի նորաստեղծ կուսակցությունը զգալի ակտիվություն է դրսևորելու և կոնկրետ գործողություններ է ձեռնարկելու
«Փաստ» թերթը գրում է.
«Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն անթաքույց հայտարարում է Ադրբեջանի պահանջները կատարելու և Տավուշի մարզի չորս գյուղերը հանձնելու պատրաստակամության մասին: Այս թեմայով իրենց տեսակետներն են հայտնում տարբեր քաղաքական ուժեր:
«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, այսօր կամ վաղը բավական կոշտ հայտարարություն է տարածելու նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, Հայոց համազգային կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հայտարարության մեջ բավական կոշտ ձևակերպումներ ու որակումներ կան, մասնավորաբար՝ «նենգ դավադրություն», «հողատու» և այլն, ինչպես նաև նշվելու են այն վտանգները, որոնք սպասվում են վերոնշյալ զիջումների դեպքում:
Թերթի տեղեկություններով, առաջիկայում նորաստեղծ կուսակցությունը զգալի ակտիվություն է դրսևորելու և կոնկրետ գործողություններ է ձեռնարկելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։