Միրզոյանը Ուրուգվայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հիմնական հարցերը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանի հանդիպում է ունեցել Ուրուգվայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որին մասնակցել են հանձնաժողովի նախագահ Խոսե Կառլոս Մահյանը, հանձնաժողովի՝ տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող անդամներ, ինչպես նաև Հայաստան-Ուրուգվայ խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ:
Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին՝ ընդգծելով, որ ժողովրդավարական սկզբունքներին հավատարմությունը միտված է ոչ միայն ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը, այլ նաև համախոհ երկրների, այդ թվում՝ Ուրուգվայի հետ հարաբերությունների սերտացմանը։
Անդրադառնալով տարածաշրջանային թեմաներին՝ նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև կայունության հաստատմանը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված պայմանագրի նախագծում այս պահին առկա հիմնական հարցերը, որոնց հանգուցալումը հայկական կողմը տեսնում է հանրաճանաչ սկզբունքներին՝ տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության նկատմամբ հստակ հանձնառության միջոցով։
Հարավային Կովկասի զարգացման և լոգիստիկ առավելությունների լավագույնս օգտագործման համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները:
Նախարար Միրզոյանը, անդրադառնալով Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում միջազգային հանրության կողմից հասցեական ուղերձներին, հավելել է. «Ես այստեղ եմ նաև մեր երախտիքը հայտնելու տարբեր ժամանակահատվածներում Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող հարցերի շուրջ ձեր արտահայտած սկզբունքային դիրքորոշումների համար»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ պահ առաջ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար. Միրզոյան
- Ալիևի քաղաքականությունը պայթեցնելու է տարածաշրջանը. տուժելու են բոլորը. Կարեն Միրզոյան
- «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանին հաջողվել է հարաբերությունները կարգավորել թիմակիցների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան