ՌԴ Անվտանգության խորհրդի փորձագետները քննարկել են Անդրկովկասի տարածքի անվտանգության հարցերը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի (ԱԽ) փորձագետները քննարկել են Անկախ Պետությունների Համագործակցության տարածաշրջանային անվտանգության ապահովման ընթացիկ հարցեր։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը;
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդին կից գիտական խորհրդի բաժնի նիստում քննարկվել են հետխորհրդային տարածքում տարածաշրջանային անվտանգության ապահովման արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Անդրկովկասում տիրող իրավիճակին»,-այդ մասին ասվում է Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով տարածված հայտարարության մեջ:
Մամուլի ծառայությունը նաև նշել է, որ գիտական խորհրդի և նրա բաժինների նիստերի որոշումները խորհրդատվական բնույթ են կրում և հաշվի են առնվում Անվտանգության խորհրդի, նրա աշխատանքային մարմինների և ապարատի գործունեության ընթացքում։
«Գիտական խորհրդի որոշումները կարող են ուղարկվել շահագրգիռ դաշնային կառավարման մարմիններին, Ռուսաստանի Դաշնության հիմնադիր սուբյեկտների կառավարման մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ քննարկման, իսկ գիտական խորհրդի բաժինների որոշումները կարող են ուղարկվել գիտական և փորձագիտական հանրության կազմակերպություններին»,-պարզաբանել են ՌԴ Անվտանգության խորհրդից։
Հարակից հրապարակումներ`
- Կոտրել են ՌԴ ԱԽ փոխնախագահ Դնիտրի Մեդվեդևի VKontakte-ի էջը
- ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին