Որոշումը կնպաստի շրջանառության հարկի համակարգում ստվերի կրճատմանը. Ռուստամ Բադասյան
«Կառավարության այս որոշմամբ հաստատում ենք հատուկ փաստաթղթավորման կարգ, ըստ որի ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել՝ նշելով մի շարք տեղեկություններ»,- կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա զեկուցեց «Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին» նախագիծը;
«Նախագծով նախատեսվում է կարգավորել այդ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը կարգը և ժամկետները»,- ասաց Բադասյանը
Նախագծում ասվում է. «Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում՝
1) օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ գյուղա-տնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից գյուղատնտեսական արտա-դրանքի ձեռքբերման դեպքում.
2) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ապրանքի ձեռքբերման դեպքում.
3) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում գույքի ներդրման դեպքում։
3․ Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) (այսուհետ` հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ) միջոցով՝ ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում ապրանք ձեռք բերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից։ Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող՝ ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերում այն դուրս գրողին վերաբերող՝ պարտադիր լրացման ենթակա տվյալները` անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), գտնվելու վայրը լրացվում են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով՝ տեղեկատվական բազայում առկա տվյալներով: Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը դուրս է գրվում և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվում է առցանց ռեժիմում։
4. Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձից ձեռք բերված ապրանքի ընդունման պահին:
5. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող՝ ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը պետք է պարունակի չկրկնվող և սահմանված կարգով գեներացված սերիա և համար (այսուհետ` սերիահամար), որն այդ փաստաթուղթը նույնականացնող հիմնական վավերապայմանն է:
6. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող՝ ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը պարտադիր վավերացվում (հաստատվում) է այդ փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու իրավասություն ունեցող՝ օրենսգրքի 310-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հարկային մարմնի հետ էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկներ ներկայացնելու մասին պայմանագիր կնքած, ինչպես նաև հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստացած անձի կողմից:
7. Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթի՝ էլեկտրոնային եղանակով դուրսգրման համար հարկ վճարողին սերիա-համարների տրամադրումը, դուրս գրված այդ փաստաթղթերը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով սխալներով դուրս գրված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը հաշվառվում են հարկային մարմնում: Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համա-կարգի միջոցով ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթեր դուրս են գրվում և դուրս գրված այդ փաստաթղթերի մասին տեղեկություններ ներառվում և այլ գործողություններ կատարվում են այն հարկ վճարողի անվամբ, ում անվամբ հար-կային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով մուտք է գործվել հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ»:
Նշելով, որ նախագիծը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից՝ բադասյանն ասաց. «Որոշումը կնպաստի շրջանառության հարկի համակրգում ստվերի կրճատմանը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան