Ըստ անհրաժեշտության, փողոցային գործողություններ կիրականացվեն. Օհանյան
«Վերջին շրջանում ընդդիմությունն անընդհատ ուշադրության կենտրոնում է պահել անվտանգությունը, սահմանները, արտաքին քաղաքական այն ուղղությունները, որոնք վերաբերում են խաղաղության օրակարգին»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա ընդգծեց, որ ԱԺ-ն ունի գործիքակազմ վերահսկելու ՀՀ բոլոր ոլորտները, այդ թվում սահմանագծումը և սահմանազատումը։
«Վաղը ինքս այցելելու եմ սահմանամերձ բնակավայրեր, մենք ուշադրության կենտրում ենք պահում այդ հարցերը, մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքի ենք։
Բայց նաև մեր գործունեությունը ԱԺ-ից դուրս ենք իրականացնելու։ Այսօր գլոբալ վերագնահատում է ընթանում ընդհանուր ներքին քաղաքականության, ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։
Դրանից բխող գործիքակազմը մենք ամբողջությամբ օգտագործելու ենք թե ԱԺ-ում, թե ԱԺ-ից դուրս համապատասխան գործողություններով»,- ասաց Օհանյանը։
Նա հստակեցրեց, որ ԱԺ-ից դուրս իրենց գործունեությունը իրականացվելու է երկու ուղղությամբ՝ աշխատանք համակիրների ու քաղաքացիների հետ, հատկապես սահմանային համայնքներում ու նաև, ըստ անհրաժեշտության, փողոցային գործողություններ։
«Կոչ կանեի՝ ընդդիմադիր ամբողջ հատվածը, քաղաքական ուժերը գտնել համագործակցության եզրեր, ճիշտ գնահատել իրականությունը ու շարունակել իրենց գործունեությունը»,- ասաց Օհանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան