Քաղաքագետ. Սխալմամբ պատգամավորի ու կուսակցականի տոմս ունեցողին չանվանենք քաղաքական գործիչ
«Ինչով են միմյանցից տարբերվում քաղաքական, կուսակցական, հանրային, հրապարակային, հասարական գործիչները, կամ լրագրողները՝ բլոգերներից և հրապարակախոսներից, քաղաքագետները՝ քաղտեխնոլոգներից և պատմաբաններից և այլն»,-հրապարակային կերպով հարց է բարձրացնում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով, ժամանակների և տեխնոլոգիաների փոփոխության հետ վերանում են հին մասնագիտությունները և առաջանում են նորերը: Մի նեղ մասնագիտական ոլորաններում մոլորված մարդիկ արդեն հետաքրքիր չեն:
«Հիմա հիմնական ասելիքին անցնենք: Վերը թվարկված «մասնագիտություններն» արդն հին ձևաչափեր են, իրականում քաղաքական գործիչները նրանք են, ովքեր ձևավորում են հանրային միտք ու հանրային կարծիք: Օրինակ, մի բլոգեր կարող է պառլամենտում նստած մի ամբողջ ֆրակցիայից ավել ազդեցություն ունենալ ու դառնալ քաղաքական գործոն:
Քանի ամերիկյան սենատորի ու կոնգրեսականի անուն ենք կարող թվարկել, բայց, ասենք, լրագրող Թակեր Կարլսոնին բոլորը գիտեն ու նա ավելի ազդեցություն ունի, քան մի քանի տասնյակ կոնգրեսական ու նաև միջազգային գործոն է դարձել: Նման օրինակները շատ են:
Հին ժամանակներում քաղաքական գործիչները հրապարակների տրիբուններն ու հռոտորներն էին, որոնք քաղաքական օրակարգ ու հանրային կարծիք էին ստեղծում: Հիմա, ինտերնետի շնորհիվ, վերադարձել ենք այդ ձևաչափին:
Դրա համար պետք է վերանայենք մեր պատկերացումներն ու սխալմամբ պատգամավորի ու կուսակցականի տոմս ունեցողին չանվանենք քաղաքական գործիչ, որ անիմաստ սպասելիքներ մարդիկ չունենան»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան