Աշխարհի բնակչությունը կսկսի նվազել առաջիկա տասնամյակներում
Աշխարհի բնակչությունը մոտակա տասնամյակներում առաջին անգամ կսկսի նվազել 14-րդ դարի «սև մահվան» համաճարակից հետո՝ ծնելիության մակարդակի կտրուկ նվազման պատճառով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին գրում է Telegraph թերթը՝ հղում անելով ամսագրում հրապարակված պտղաբերության ուսումնասիրությանը ամբողջ աշխարհում։
Պարբերականը հիշեցնում է, որ 14-րդ դարում տեղի ունեցած ժանտախտի համաճարակի հետևանքով աշխարհի բնակչությունը 400 միլիոնից նվազել է մինչև 350 միլիոն մարդ, մինչդեռ Եվրոպայի բնակչությունը նվազել է մոտ մեկ երրորդով։ Նշվում է, որ սա պատմության մեջ միակ ժամանակաշրջանն է, երբ մոլորակի բնակչության նվազում է գրանցվել։
Աշխարհի բնակչության թիվն, ինչպես սպասվում է, «սև մահից» հետո առաջին անգամ կնվազի՝ ծնելիության մակարդակի կտրուկ անկման պատճառով»,- գրում է թերթը։