Կադրային փոփոխություններ՝ դատախազությունում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
• Ֆիլիանա Բելլույանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
• Դավիթ Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
• Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ Կիմ Հարությունյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:
• Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Աբգար Առաքելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հայկ Մովսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Արսեն Կոստանյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի մարտի 22-ից:
• Կոտայքի մարզի դատախազության դատախազ Հրաչյա Ասատրյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
• Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Կարեն Բարսեղյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Արմեն Միքայելյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
• Գալուստ Ղազարյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
• Էդուարդ Անդրեասյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
• Սյունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Գոհար Ադոնցն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Կարեն Կարապետյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
• Թիվ 1 կայազորի զինվորական դատախազության դատախազ Ալիկ Գրիգորյանը փոխադրվել է Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
• Թիվ 2 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Վահագն Իսկանդարյանը փոխադրվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:
• Դավիթ Նավասարդյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն բաժնի դատախազի պաշտոնից:
• Արկադի Մկրտչյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի ավագ դատախազի պաշտոնից:
• Վարդան Վարդանյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան