«Կոյուղային» ժողովրդավարությունում ենք ապրում․ Ասպրամ Կրպեյան
«Ակնհայտ բարբարոսաբար և իրավունքի չարաշահմամբ, անհամաչափ ուժ կիրառելով բերման են ենթարկել քաղաքացուն, հանրային գործչին, որը բոլոր հարթակներն օգտագործում է հայրենակիցներին մոտալուտ սպառնացող գոյութենական վտանգների մասին իրազեկելու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալություններին, ասաց ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդման դրսևորում է։
«Նման երևույթները պետք է դատապարտելի լինի։ Ես «կոյուղային» ժողովրդավարություն եմ անվանում այն «ժողովրդավարության բաստիոնը», որում ապրում ենք։ Չեն կարող այս տեսակ արժանապատվությունը նվաստացնող մեթոդներով քաղաքացուն անհամաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկել և դա մեր հասարակությունում հակազդեցության չարժանանա։ Սա անթույլատրելի բան է։ Նարեկ Սամսոնյանի փոխարեն կարող էր ցանկացած մեկ ուրիշը լինել, հանրային, քաղաքական գործունեությամբ զբաղվող ցանկացած անձ, որն իրենց քիմքին ոչ հաճո հայտարարություն է անում։ Սա նաև ահաբեկելու բաղադրիչ է պարունակում»,- ասաց Կրպեյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Քննիչն անհիմն մերժել է փաստաբանի՝ պատգամավորները հանդիպեն Վազգեն Սաղաթելյանին միջնորդությունը
- Վազգենի պաշտպանությունը ստանձնել է Արսեն Բաբայանը
- Վազգեն Սաղաթելյանին տեղափոխեցին ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունից
- Թաթոյան. Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու կադրերից ակնհայտ է, որ նկատմամբ կիրառվել է օրենքը խախտող ակնհայտ անհամաչափ ուժ
- Ձերբակալեցին Վազգեն Սաղաթելյանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան